Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ֆրանսիացիներն ընդդեմ Ֆրանսուա Օլանդի

Ֆրանսիացիներն ընդդեմ Ֆրանսուա Օլանդի
13.01.2013 | 19:14

Փարիզում և Ֆրանսիայի մեծ քաղաքներում կիրակին մարդաշատ է լինելու` անցկացվում է «Ցույց բոլորի համար» բողոքի ակցիա` միասեռականների ամուսնությունը թույլատրող և միասեռ զույգերին երեխաներ որդեգրելու արտոնություն տվող օրինագծի դեմ: Նախորդ շաբաթ օրինագծերը հաստատել էր Ֆրանսիայի կառավարությունը և այժմ պետք է քննարկի խորհրդարանը: Միասեռ ամուսնությունների գրանցումը Ֆրանսուա Օլանդի նախընտրական ծրագրի գլխավոր կետերից էր, որ նրան տարբերում էր Նիկոլա Սարկոզիից: Ցույցից առաջ կազմակերպիչները տարածել են 4,5 միլիոն թռուցիկ` ի պաշտպանություն ավանդական ընտանիքի իրավունքների: Սպասվում է, որ այլ քաղաքներից Փարիզ են գալու 40000 մարդ` կազմակերպիչները վարձել են արագագնաց 5 գնացքներ և 900 ավտոբուս, նրանք նախատեսում են երթ կազմակերպել 300000 մարդու մասնակցությամբ:

Դիտվել է՝ 1187

Մեկնաբանություններ