Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Գարիկ ՔԵՌՅԱՆ. «Նախընտրական շրջանն անցավ քաղաքական բամբասանքներով»

Գարիկ ՔԵՌՅԱՆ. «Նախընտրական շրջանն անցավ քաղաքական բամբասանքներով»
12.01.2013 | 16:18

«Ինչպիսի՞ն է հասարակության քաղաքական և հոգեբանական պատրաստվածությունն առաջիկա քաղաքական զարգացումներից ու նախագահական ընտրություններից առաջ»: Այս թեմային էր նվիրված հոգեբան Աննա Բադալյանի և քաղաքագետ Գարիկ Քեռյանի այսօրվա ասուլիսը:

Ըստ հոգեբանի, ոչ ոք չի կարող կանխորոշել կամ հստակորեն ասել, թե ինչպես կարձագանքի հասարակությունը ընտրություններին, քանի որ
արտաքուստ որքան էլ թվում է, թե անտարբեր են, բայց չի բացառվում, որ բավական ակտիվ լինեն ընտրության օրը, գիտակցեն, որ պատասխանատու պահ է, և յուրաքանչյուրը կատարի իր քաղաքացիական պարտքը: «Այսօր խոսում են ընտրությունների նկատմամբ հանրության պասիվությունից, բայց այդ պասիվությունը հոգեբանորեն արդարացվում է, քանի որ մեզ մոտ բավական ակտիվ տոնական շրջան է եղել, իսկ հետտոնական պասիվությունը դրա հետևանքն է: Դա հոգեկան վիճակի անկում է, ընտրությունները կբերեն կտրուկ վերելքի»,-համոզված է Ա. Բադալյանը: Թե ո՞ւմ կընտրի հասարկությունը, վերջինիս խոսքով` կընտրի այն թեկնածուին, ով իսկապես արժանի է և կարող է որոշակի առումով բավարարել նրանց պահանջները: «Պահանջները կարող են լինել ինչ-որ տեղ բարեկեցության հետ կապված, որովհետև այսօր առաջնայինը, եթե հաշվի առնենք մեր վիճակը, բարեկեցությունն է»:
Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով էլ, ութ թեկնածուներից առավել հզոր թեկնածուն Սերժ Սարգսյանն է, ով հաղթելու «հզոր շանսեր» ունի, իսկ նրա ընդդիմադիրները լուրջ վտանգ չեն ներկայացնում նրա համար: «Առաջադրված թեկնածուներից միայն Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը կարող են ընտրական գործընթաց կազմակերպել ողջ հանրապետությունում, մինչդեռ այն տպավորությունն է, որ ընտրությունները չսկսված ավարտվել են»: Վերջինիս խոսքով` «նախընտրական շրջանը, որի ընթացքում թեկնածուները պետք է ծրագրեր մատուցեին, անցավ քաղաքական բամբասանքներով», ինչը, ի դեպ, անցանկալի երևույթ է:
«Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը վերդառնում է, Գագիկ Ծառուկյանը դնո՞ւմ է իր թեկնածությունը, թե՞ ոչ, Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցի՞ թե ոչ, հետևում թողնելով ամենակարևորը` ծրագրերի ներկայացումը և քաղաքական բանավեճը: Ահա այս հարցերն էր ամենից շատ հետաքրքրում հնարությանը »,-ասաց քաղաքագետը:
Թե ինչպե՞ս «հանրապետականները» կապահովեն իրենց խոստացած «ժողովրդավարական» ընտրությունները, Գ. Քեռյանը պատասխանեց.
«Այսօր ժողովրդավարությունը նահանջ ունի այն առումով, որ մենք հիմա ընտրության հնարավորություն չունենք: Իսկ եթե մենք «ժողովրդավարությունը» հասկանում ենք այն իմաստով, որ ընտրակաշառք չի բաժանվում, չի կեղծվում, ապա, այս առումով, արտաքուստ, իհարկե, «Հանրապետական»-ը վաղը խոսելու տեղ կունենա և կասի, որ ընտրությունները անցել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան»:
Հարցին, թե` հնարավո՞ր է, որ առաջադրված թեկանածուների մի մասը կեղծ է, բանախոսը նկատեց. «Ես օրինակ չեմ հավատում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը կարող են համարվել կեղծ թեկնածուներ, բայց եթե վերջիններս ընտրություններից հետո հավաքեն 5-10 տոկոս ձայն և նախագահը որոշի նրանց որոշակի պաշտոններ առաջարկել, մասնավորապես Արթուր Բաղդասարայանի տարբերակով, ապա այդ դեպքում կարող ենք ասել, որ նրանք գործարքի մեջ են եղել իշխանությունների հետ և հանդես են եկել որպես կեղծ թեկնածուներ, բայց կոնկրետ Ր.Հովհաննիսյանի, և Հ.Բագրատյանի դեպքում, ես դա քիչ հավանական եմ համարում»:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4319

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ