04.04.2017|
10:39
…Վերջապես կատարվում է շուրջ երկու տասնամյակի երազանքս` մեկնում եմ Նոր Ջուղա: Ոչ` խոշորությամբ Իրանի երրորդ քաղաք, ահռելի մեգապոլիս Սպահան, որը կլանել է Նոր Ջուղան ու վերածել կղզյակի: Ինձ համար այն, նախ, հինգ արմենոպոլիսներից և հայոց տնտեսական հանճարի ու բարերարության չորս օջախներից առաջինն է: