2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 
  • Տիգրանակերտի հնագիտական պեղումները վերսկսվել են

    Տիգրանակերտի հնագիտական պեղումները վերսկսվել են

    05.07.2013| 18:13
    Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումները վերսկսվել են, աշխատանքներն ինչպես հավաստիացնում է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը, ընթանալու են հիմնականում 3 պեղավայրերում՝ Ամրացված, Կենտրոնական և Անտիկ թաղամասերում: Այս մասին հայտնում է karabakh-open.info-ն:
  • Հայատառ հազվագյուտ գրքեր

    Հայատառ հազվագյուտ գրքեր

    04.07.2013| 11:48
    Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանում բացվել է «Ես այսօր ամբողջ հոգով Երևանում եմ» խորագրով ցուցահանդես:
  • Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 4-րդ)

    Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 4-րդ)

    02.07.2013| 11:45
    Հաջորդ` դեկտեմբերի 4-ի առավոտյան պարետը հայտնեց, որ պիտի տեղափոխվենք քաղաքի պարետատուն: Մենք ափսոսեցինք, որ այդ բանուկ փողոցից ու մաքուր կացարանից պիտի հեռանայինք: Ժամը 9-ին քաղաքի պարետը` նախկին ծանոթ սպաներից գնդապետ Մուսայելյանը, ավտոմոբիլով եկավ ու մեզ տեղափոխեց իր շենք:
  • Կոմբոջայում հայտնաբերվել է հնագույն քաղաք

    Կոմբոջայում հայտնաբերվել է հնագույն քաղաք

    30.06.2013| 12:57
    Կոմբոջայում, Անգկորի ավերակներից ոչ հեռու, միջազգային հնագետների յոթ հոգանոց խումբը հայտնաբերել է լքված քաղաքի փլատակներ: Գիտնականները գտել են կառույցների, շինությունների մնացորդներ, ինչպիսիք, օրինակ, 30 կմ քառ. վրա տարածվող ջրատարներն են, որոնք հայտնաբերվել են ուղղաթիռի վրա տեղադրված լազերային սարքավորումների օգնությամբ:
  • Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 3-րդ)

    Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 3-րդ)

    28.06.2013| 12:03
    Առավոտյան իմ հոգուն տիրեց մի տարօրինակ մեղմություն ու քնքշություն, հեզություն ու թեթևություն, ներողամտության մի անսահման զգացում: Իմ բանտարկված վիճակը թվում էր այլևս թեթև ու չնչին մի բան: Այդ պահին ես պատրաստ էի ներել բոլոր նրանց, ովքեր երբևիցե ինձ վիրավորել էին ինչ-որ բանով, և ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում երբևիցե որևէ բանով վիրավորել էի:
  • Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 2-րդ)

    Երկու ամիս բոլշևիկյան բանտում (մաս 2-րդ)

    25.06.2013| 11:57
    Ինձ մնում էր պատրաստվել ու տեղափոխվել Կոնդ: Առանց այդ էլ պիտի թողնեի սենյակս, պիտի զիջեի Հովհ. Քաջազնունուն ու տեղափոխվեի ուրիշ բնակարան: Բայց հարկ չունեի շտապելու. մինչև դեկտեմբերի 2-ի գիշերվա ժամը 12-ը երկրի տերը պիտի մնար հայրենի իշխանությունը, և միայն հիշյալ ժամին Վրացյանի կառավարությունն իր լիազորությունները պիտի զոհեր օտարներին: Պայմանավորված էր, որ մինչև վերջիններիս՝ այդ ժամանակ Բաքվում գտնվող և Ստալինի հաճությամբ Մոսկվայի ներկայացուցիչ նշանակված հայ գործակալների` Դիլիջանից Երևան հասնելը, իշխանության գործերը պիտի վարեին Դրոն և Սիլինը՝ Լեգրանի առաքելության խորհրդականներից մեկը:
  • Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ (մաս 5-րդ)

    Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ (մաս 5-րդ)

    25.06.2013| 11:17
    ՊԻԵՏՐՈ ՄԱՐՈՆՉԵԼԻ (1795-1846) Հայրենասեր երաժիշտ: Բրեշիայի «Ամալիա Ռեալե» լոժայի անդամ, կարբոնարի է դարձրել Սիլվիո Պելիկոյին: Դատապարտվել է մահվան, դատավճիռը փոխվել է 20 տարվա ազատազրկման: Մարոնչելիին և Պելիկոյին ներում է շնորհվել: 1830 թ. Մարոնչելին մեկնել է Փարիզ, այնտեղ էլ գրել է «Հավելում «Իմ բանտերին»` Սիլվիո Պելիկո» գիրքը:
  • Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ (մաս 4-րդ)

    Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ (մաս 4-րդ)

    24.06.2013| 10:17
    ՋՈԶԵՖ ՌԵԴՅԱՐԴ ԿԻՊԼԻՆԳ (1865-1936) Անգլիացի վիպասան և բանաստեղծ: 1907 թ. Կիպլինգին շնորհվեց գրականության Նոբելյան մրցանակ: Նրա մասոնության մասին հաղորդում է Ջոզեֆ Գամբերինին. «Մասոն է ձեռնադրվել 1886 թ. Հնդկաստանի Փենջաբ նահանգի Լահոր քաղաքում, «Հույս և համառություն» № 782 լոժայում:
  • Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ (մաս 3-րդ)

    Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ (մաս 3-րդ)

    23.06.2013| 12:48
    Ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա: «Անտրոպոլոգիայի նոր փորձերում» նա քննարկել է Աստծո և մարդու փոխհարաբերությունների թեման` հոգեբանության տեսանկյունից: Նա հաստատում էր ներքին ոգեշնչման գերակայությունը` հակադրելով արտաքին դրսևորումներին:
  • Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ (մաս 2-րդ)

    Մասոնները` Միքելե Մորամարկոյի վկայությամբ (մաս 2-րդ)

    22.06.2013| 19:17
    Ամերիկացի պետական գործիչ, երիտասարդ տարիներին հիմնադրել է «Փենսիլվանիայի թերթը», Ֆիլադելֆիայում բացել է ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին հանրային գրադարանը: 1728 թ. հրապարակել է «Հավատի ու կրոնի մասին» աշխատությունը` շարադրելով իր հայացքները կրոնի վերաբերյալ, որոնք վառ արտահայտված գնոստիկ երանգավորում ունեին: 22-ամյա Բենջամեն Ֆրանկլինը գրում էր. «Հավատում եմ, որ կա բացարձակ կատարյալ Բարձրագույն էություն, ում մտահղացմամբ ու ստեղծագործությամբ ծնվել են աստվածները: Հավատում եմ, որ մարդն ամենակատարյալ արարածը չէ` լինելով ընդամենը արարածներից մեկը: