Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 
  • Եվ ամենուրեք՝ հայկական ծնծղաներ

    Եվ ամենուրեք՝ հայկական ծնծղաներ

    20.12.2013| 10:58
    Օսմանյան կայսրության ռազմամոլ ու կիսավայրենի թուրք բնակչությունը, որը 1453 թ. տիրացել էր տիեզերական Կոստանդնուպոլսին, հիմնականում զբաղված էր թալանով և ավարառությամբ, դրանով իսկ հեռու՝ արդեն անհասանելի մշակույթից, գիտությունից, արհեստներից և հատկապես՝ միջազգային բարեկիրթ առևտրից:
  • Ինչպիսին են հիշողության կերպարանքները

    Ինչպիսին են հիշողության կերպարանքները

    16.12.2013| 15:48
    ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ՝ դեկտեմբերի 17-18-ը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի կունենա «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարը: «Հիշողության կերպարանքները: Ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման ու վերականգման նորագույն տեխնոլոգիաները» III միջազգային գիտագործնական սեմինարի շրջանակում կարծարծվեն ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման հիմնական ոլորտների (վերականգնում, ֆոնդային աշխատանքներ, բարձր տեխնոլոգիաների կիրառում) արդի խնդիրները և դրանց լուծման եղանակները:
  • «Ցեղասպանությունը հանցագործություն է,  ցեղասպանությունն ուրացող երկիրը` հանցագործ»

    «Ցեղասպանությունը հանցագործություն է, ցեղասպանությունն ուրացող երկիրը` հանցագործ»

    13.12.2013| 12:14
    Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ լույս է տեսել բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բանագետ, ժողովրդագետ ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆԻ «Հայոց Ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» գրքի թուրքերեն տարբերակը: Օրերս տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը՝ «Բելգե» հրատարակչության տնօրեն, Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպան ՌԱԳԸՊ ԶԱՐԱՔՈԼՈՒԻ մասնակցությամբ:
  • Կայսերական նամակներ

    Կայսերական նամակներ

    11.12.2013| 12:33
    Ժնևում կայացած աճուրդում վաճառվել են ռուս կայսր Նիկոլայ 1-ի դստերը՝ Օլգային հասցեագրված նամակները, ով ստացել է Վյուրտեմբերգյան արքայադստեր տիտղոսը և ամուսնությունից հետո ապրել Գերմանիայում:
  • Թութանհամոնի քույրը գտնվեց

    Թութանհամոնի քույրը գտնվեց

    09.12.2013| 15:29
    Եգիպտոսի ոստիկանությունը հայտնաբերել է Թութանհամոն փարավոնի քրոջ արձանը, որը գողացվել էր Մալավիի թանգարանից օգոստոսին անկարգությունների ընթացքում, երբ նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները հարձակումներ էին գործում թանգարանների, քրիստոնեական տաճարների և ոստիկանական բաժանմունքների վրա:
  • Ընդունիր ուրիշի  վիշտը, ինչպես քոնը

    Ընդունիր ուրիշի վիշտը, ինչպես քոնը

    06.12.2013| 11:29
    1989 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան ժամը 9-ին բժշկական ինստիտուտի առաջին կուրսի ուսանողուհի աղջկաս հետ Լենինականի գերեզմանոցում էինք: Սեփական ջերմոցում աճեցրած հինգ հարյուր մեխակները իմ ձեռքերի վրայից աղջիկս վերցնում և դնում էր… Գերեզմանոցի թարմ շիրիմները տարբերվում էին հներից ոչ միայն իրենց արտաքին տեսքով, այլև 1988 թվի գրությամբ: Գերեզմանոցում բոլորը լուռ խնկարկում էին իրենց հանգուցյալների հիշատակը: Երբ վերջին ծաղիկը աղջիկս դրեց մի մանկան գերեզմանին, ինձ մոտեցավ մի տեղացի և ասաց. -Երևում է, դուք տեղացի չեք, երևի բարեկամ էլ չունեք, բայց ծաղիկ եք դնում բոլոր թարմ շիրիմներին:
  • Նրա զենքը միայն գրիչն էր

    Նրա զենքը միայն գրիչն էր

    03.12.2013| 11:59
    Ո՞վ էր Գրիգոր Ջանշյանը, այն հայը, որն ապրեց հայրենիքից հեռու, բայց իր կարճատև կյանքի տարիներն անձնուրացորեն նվիրեց իր ժողովրդին: Ծնվել է Թիֆլիսում` 1851 թ. մայիսի 17-ին, հայկական բազմանդամ ընտանիքում: Հայրը` Ավետիք Գլաչիխը, զբաղվում էր պարսկական գորգերի առևտրով` հազիվ ապահովելով մեծ ընտանիքի հոգսերը (նրա խնամքի ներքո էին նաև զարմուհու երկու որբերը): Մայրը` Կեկելան (Կիկիլիա), ծագումով հին թիֆլիսաբնակ էր և հայտնի էր արտակարգ գեղեցկությամբ, բարությամբ, առատաձեռնությամբ ու կենսուրախ բնավորությամբ: Նրա մահը (1884 թ.) մեծ վիշտ է պատճառել մերձավորներին, իսկ մինչ այդ մահացել էր ամուսինը: Գրիգորը սկզբնական կրթությունը ստացել է տեղի, այնուհետև` հայկական ծխական դպրոցում:
  • Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը

    Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը

    30.11.2013| 16:42
    Օրերս լույս տեսավ հայ ականավոր պատմաբան Հարություն Թուրշյանի (1900-1978) «Հետսելջուկյան դարաշրջանի իրադարձությունները և «Սասունցի Դավիթ» էպոսը» մենագրությունը (կազմեց և պատրաստեց հրատարակության՝ Հ. Տ. Մարության, Երևան, Հեղինակային հրատ., 2013, 292 էջ), որը պատրաստ էր տպագրության դեռևս 1958թ.։
  • «Իսկ ո՞ւր են  իմ ընկերները»

    «Իսկ ո՞ւր են իմ ընկերները»

    29.11.2013| 11:39
    ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ նոյեմբերի 25-ին կդառնար 56 տարեկան: Այս տարելիցի առթիվ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեր ազգի նվիրյալ նահատակի հիշատակը ոգեկոչելու էին հավաքվել հայ մշակույթի ամենապայծառ դեմքերն ու Մոնթեի անմահությունն իրենց հոգում փայփայող հայ հասարակությունը:
  • Ազգօգուտ գործուք անմահ ի մահուան

    Ազգօգուտ գործուք անմահ ի մահուան

    29.11.2013| 11:01
    Եթե մեր ժողովրդի բարեգործության պատմությունը համեմատենք հայոց աշխարհի լեռների հետ, ապա կարող ենք ասել, որ գոյություն ունեն Մեծ ու Փոքր Մասիսների նման երկու գագաթներ: Մեծը Ալեքսանդր Մանթաշյանցն է, Փոքրը՝ պոլսահայոց անզուգական բարերար Հարություն Պեզճյանը: Այս անգամ կպատմենք մեծ Փոքրի մասին: