30.05.2014|
10:57
Այն, որ ամստերդամաբնակ Խաչիկ Պալըքճեանի անցյալ ամռանը լույս տեսած «Ծանուցումն առ համամիտ եւ բանասէր սրբազանից հարցդ եւ եղբարցդ համայնից: Առաքէլ տէր Առաքելէնցն ու Ամսթէրտամի իր տպարանը» գրքին հիմա ենք անդրադառնում, ունի իր պատճառները: Նախ, գրքի տպաքանակը խիստ սուղ է՝ ընդամենը 100 օրինակ, երկրորդ, անսալով մեր խնդրանքին, ի վերջո, հեղինակը պատեհ առիթ ընձեռեց և ձեռամբ ուղարկեց հրատարակությունը: