Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Անօդաչու թռչող սարքերը 8 մարդու են սպանել

Անօդաչու թռչող սարքերը 8 մարդու են սպանել
08.01.2013 | 12:27

Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Աֆղանստանի սահմանից ամերիկյան անօդաչու սարքերի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 8 մարդ է զոհվել։ Ենթադրվում է, որ մահացածները գրոհայիններ են։ Նրանցից մեկը, ըստ որոշ տվյալների, «Ալ Քաիդայի» անդամ է։
Սպանվածների ինքնությունը դեռ հստակեցված չէ։ Անօդաչու սարքերի թիրախը, ամերիկացիների տվյալներով, Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող՝ Հյուսիսային Վազիրիստանում տեղակայված երկու օբյեկտներն էին։

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ