Նիկարագուայի իշխանությունները որոշում են ընդունել տարհանել Սան Քրիստոբալ հրաբխի շրջակայքում ապրող հարյուրավոր մարդկանց։ Հրաբուխը սկսել է գործել. ընդերքից դուրս են գալիս մոխիր և գազեր։ Բանակը փրկարարական ուժեր է տեղափոխել հրաբխի մոտակա բնակավայրեր։
Ավիաընկերություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Նիկարագուայի արևմուտք կատարելիք թռիչքներից։ Հրաբուխը գտնվում է Նիկարագուայի ամենաբարձր սարի վրա (1745 մ), այն խաղաղօվկիանոսյան ափի ամենաակտիվ հրաբուխն է։ Սան Քրիստոբելը վերջին անգամ ժայթքել է սեպտեմբերին։