Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը գտնում է, որ անդրանատոլիական գազատարի նախագիծը (TANAP) կարագացնի Nabucco նախագծի իրականացումը: «Թուրքիան շարունակում է աջակցել Nabucco-ին, որը TANAP-ի հետ մեկտեղ ուղղված է Եվրոպային գազամատակարարման դիվերսիֆիկացմանը և կասպյան գազի համար նոր շուկաներ բացելուն: TANAP նախագիծը կամրջի դեր է կատարում` կապելով Արևելքի էներգակիրների աղբյուրները Արևմուտքի աճող սպառողական շուկաների հետ: Թուրքիան պատրաստ է միջանցքի դեր խաղալ Իրաքից գազը Եվրոպա հասցնելու համար: Բացի այդ` Թուրքիան շարունակում է աշխատանքներ տանել «Պանարաբական» գազատարով եգիպտական գազը Հորդանանի միջոցով եվրոպական շուկաներ հասցնելու համար»,- ասել է նախարարաը: