2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Մուրսին հրաման է տվել բանակին երկրում ապահովել կարգուկանոն

Մուրսին հրաման է տվել բանակին երկրում ապահովել կարգուկանոն
10.12.2012 | 14:07

Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսին բանակին հրաման է արձակել՝ նոր սահմանադրության նախագծի հանրաքվեի նախաշեմին երկրում ապահովել անվտանգությունը, կարգուկանոնն ու պետական կառույցները։ Դիտորդները նկատում են, որ նման քայլով Եգիպտոսը կրկին վերադառնում է ռազմական կառավարման։
Ավելի վաղ Մուրսին չեղյալ էր հայտարարել իր հրամանագիրը, որն էապես ընդլայնում էր նախագահի լիազորությունները և դատարաններին արգելում վիճարկել նրա գործողությունները։ Սակայն Մուրսին, այնուամենայնիվ, մտադիր է հանրաքվեն անցկացնել դեկտեմբերի 15-ին։
Եգիպտոսի ընդդիմությունը համարում է, որ նախագահի քայլերն այնքան էլ համոզիչ չեն, և միադիր են շարունակել բողոքի ակցիաներն ամբողջ երկրով մեկ։

Դիտվել է՝ 1218

Մեկնաբանություններ