«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

«Մանրից» քայքայվում է

«Մանրից» քայքայվում է
27.11.2012 | 00:25

Հայ ազգային կոնգրեսում ամեն ինչ իրար է խառնվել: Որոշ ուժեր սպառնում են կասեցնել իրենց անդամակցությունը կոնգրեսին, եթե վերջինս պաշտպանի ԲՀԿ-ի թեկնածուին, մյուսներին անհանգստացնում է, թե ինչու Տեր-Պետրոսյանը լռում է ու չի հայտարարում իր առաջադրման մասին: Ավելին, շատերը նեղսրտած են, թե ինչու կոնգրեսի անունից միայն «առանձնահատուկ» մարդիկ են հայտարարություններ անում, ու իրենց ոչ մի կերպ չի հաջողվում իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում լսել ՀԱԿ-ի առաջնորդից:
Մեզ հետ զրույցում կոնգրեսի մեր աղբյուրները վստահեցրին, որ այս քաղաքական ուժը հետևողականորեն քայքայման է գնում, որովհետև, բացի ԱԺ խմբակցությունից, ոչ մի քաղաքական գործունեություն չի հիշեցնում այդ ուժի մասին: Այնինչ, նույնիսկ այս փոքր խմբակցության ներսում, ինչպես բազմիցս գրվել է, հարաբերություններն այնքան էլ հարթ չեն:
Այդուհանդերձ, մեր աղբյուրի դիտարկմամբ, առաջիկա ընտրությունները լուրջ փորձաքար են լինելու ՀԱԿ-ի համար. ընդդիմադիր այդ շարժումը կբռնի՞ ժամանակի քննությունը, թե՞ նրա մասին մերթընդմերթ կհիշեցնի խորհրդարանական խմբակցության անունը միայն: Ի հավելումն այս ամենի, նկատենք, որ, նույն աղբյուրի պնդմամբ, կոնգրեսում կա մի թև, որը պայքարի հարթակ է տեսնում ոչ թե ԱԺ ամբիոնը, այլ միտինգները, այլ խոսքով` «փողոցային» պայքարը, ու հենց վերջիններս են ամենից շատ հիասթափված կոնգրեսի այսօրվա քաղաքական մարտավարությունից:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ