«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Արշակ Սադոյան. «Էլ չեմ ասում` օդնոկլասնիկ էլ մտնո՞ւմ են, թե՞ չէ»

Արշակ Սադոյան. «Էլ չեմ ասում` օդնոկլասնիկ էլ մտնո՞ւմ են, թե՞ չէ»
23.11.2012 | 21:15

2013 թվականից խոշոր կազմակերպություններն ու հիմնարկությունները հնարավորություն կունենան սեփական հաշվետվությունները
ներկայացնել էլեկտրոնային եղանակով (նույնականացման քարտերի միջոցով): Իսկ թե Հայաստանը, իր հեռավոր գյուղերով հանդերձ, ո՞ւնի դրա անհրաժեշտությունը, դա դեռ հարց է:
Նոյեմբերի 1-ից արդեն սկսվել են վերապատրաստման դասընթացները, յուրաքանչյուր մարզում ձևավորվել են աշխատանքային խմբեր, վերապատրաստողների, ուսուցանողների խմբեր: Մարզերում արդեն վերապատրաստվել են շուրջ 3500 հաշվապահներ: Այս մասին այսօր հայտնեց Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի հիմնադիր տնօրեն Արտակ Ղազարյանը: Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում համագործակցում են մարզպետարանների, փոքր և միջին ձեռնարկատերերի և գործակալությունների հետ:
«Մեզ համար առաջնային խնդիրը մարդկանց իրազեկելն է, որպեսզի մարդիկ դիմեն և ստանան նույնականացման քարտեր»,-ասաց նա:
Իհարկե, հիմնական թիրախը, ըստ Ա. Ղազարյանի, պետական գործատուներն են: Վերջինս կարևորեց նաև այն, որ ուսման քարտերը վերցնելուց հետո գործատուները պարտադիր պետք է դիմեն պետեկամուտների կոմիտե, ստանան այդ համակարգը մոտք գործողի անունն ու գաղտնաբառը,
որից հետո նոր ակտիվացնեն իրենց էլեկտրոնային ստորագրությունը:Սոցապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանի խոսքով, Հայաստանի 130 համայնքներում ինտերնետ կապի հասանելիության խնդիր կա (պահանջվում է միջին արագության ինտերնետ): Ներկայումս ինտերնետ մատակարարների, բջջային օպերատորների և այդ կառույցի գործակալների հետ միասին պետական ծրագրերի շրջանակներում փորձում են լուծել այդ խնդիրը:
«Հայաստանի հանրային խորհրդի» անդամ Արշակ Սադոյանի դիտարկմամբ, նման եղանակով գործելակերպը, այն էլ Հայաստանի հեռավոր
գյուղերում, տեղին չէ, ոչ էլ խելամիտ: «Ասում եք՝ ինտերնետ կապի հասանելիության խնդիր կա, այդ գործակալներն ի՞նչ կարող են անել:Այսօր Հայաստանն ունի գյուղական այնպիսի բնակավայրեր, որտեղ ընդանրապես ինտերնետ չունեն: Կան մարդիկ, որոնք ընհանրապես գաղափար և պատկերացում չունեն, թե ինտերնետն ի՞նչ է: Էլ չեմ ասում` օդնոկլասնիկ էլ մտնո՞ւմ են, թե՞ չէ, դրանից օգտվո՞ւմ են, թե՞ չէ: Այդ գյուղերի ինչի՞ն է պետք նույնականացման քարտը»,-բողոքեց Սադոյանը:
Սմբատ Սաիյանը չժխտեց, որ ինտերնետ ծածկույթի խնդիր կա որոշ համայնքներում, բայց հույս հայտնեց, որ Հայաստանի կապի օպերատորների հետ նախնական պայմանավորվածության համաձայն, մինջև տարեվերջ բավարար ծածկույթ չունեցող համայնքերում անպայման կլուծվի այդ խնդիրը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2557

Մեկնաբանություններ