Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Հունաստանն ընդունեց բյուջեի նախագիծը

Հունաստանն ընդունեց բյուջեի նախագիծը
12.11.2012 | 11:34

Հունաստանի խորհրդարանը, չնայած բողոքի մեծ ակցիաներին, երեկ ընդունել է 2013թ. բյուջեի նախագիծը, որը ենթադրում է պետական ծախսերի մեծ կրճատումներ։ Բյուջեի օգտին քվեարկել է 167 պատգամավոր, դեմ՝ 128։ Փաստաթղթի ընդունմամբ էր պայմանավորված Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ֆինանսական օգնության հերթական մասնաբաժնի տրամադրումը։ Խոսքը 31,5 միլիարդ եվրոյի դրամական փոխանցման մասին է, առանց որի Հունասատանին դեֆոլտ է սպառնում։

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ