2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Կարմիր խաչն այլևս չի կարողանում տիրապետել Սիրիայի իրավիճակին

Կարմիր խաչն այլևս չի կարողանում տիրապետել Սիրիայի իրավիճակին
09.11.2012 | 14:09

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ այլևս չի կարողանում հաղթահարել Սիրիայում օրեցօր վատթարացող իրավիճակը։
«Հումանիտար վիճակը վատթարանում է, չնայած իրականացված մեծածավալ աշխատանքներին»,- հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերը։
Միաժամանակ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարցազրույց է տվել Russia Today հեռուստաալիքին և նշել. «Ես սիրիացի եմ և պետք է ապրեմ ու մահանամ Սիրիայում»։ Խոսելով այլ երկրների կողմից ինտերվենցիայի հնարավորության մասին՝ Ասադը նշել է. «Կարծում եմ, որ նման միջամտությունը, եթե այն տեղի ունենա, անհաղթահարելի կլինի աշխարհի համար։ Սիրիան մեր տարածաշրջանի կայունության և խաղաղ գոյակցության վերջին հանգրվանն է։ Եթե Սիրիայում սկսվեն խնդիրներ առաջանալ, կսկսվի շղթայական ռեակցիա, որը կանդրադառնա բոլոր երկրներին՝ Ատլանտիկ օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս։ Եթե դա տեղի ունենա, ոչ ոք ի վիճակի չէ կանխատեսել, ինչ կլինի հետագայում»։ Այն հարցին, եթե ցանկանա լքել Սիրիան, որ երկիր կգնա, Ասադը պատասխանել է՝ Սիրիայից ես կարող եմ գնալ միայն Սիրիա. «Սա միակ երկիրն է, որտեղ ես կարող եմ գտնվել։ Ես Արևմուտքի խամաճիկը չեմ, որպեսզի մեկնեմ Արևմուտք կամ այլ երկիր»։

Դիտվել է՝ 1520

Մեկնաբանություններ