Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները Վայոց ձորի մարզպետի թասիբին են կանգնում (տեսանյութ)

Տնտեսագիտական համալսարանի ուսանողները Վայոց ձորի մարզպետի թասիբին են կանգնում (տեսանյութ)
21.09.2012 | 00:38

Վայոց ձորում ՀՀԿ-ԲՀԿ լարվածությունը շիկանում է։ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ, ՀՀԿ-ական Էդգար Ղազարյանը, նախընտրական քարոզարշավի շրջանակներում ելույթ ունենալով, անդրադարձել է ԲՀԿ-ին: «Եթե ձայն տվեցիք ԲՀԿ-ին, ձեզ մի հատ զիբիլի ավտո է տալու: Ընտրություններից երկու օր առաջ, փուչիկներ կկապեն վրան, իրենք էլ մի 30 «ջիպ»-երով կընկնեն հետևից կգան, դեմը կկանգեն՝ կերգեն, կպարեն, զիբիլի ավտոն կտան ու կգնան»,- հանդիպումներից մեկի ժամանակ ասել է Էդգար Ղազարյանը:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հետ չմնաց և Վայք ու Եղեգնաձոր քաղաքներում ունեցած իր ելույթներում անդրադարձավ Վայոց ձորի նորանշանակ մարզպետին։ Ծառուկյանը նկատեց, որ Էդգար Ղազարյանը ինչպես ջերմուկ վաճառող եղել է, այնպես էլ շարունակում է մնալ։ «Ժողովուրդն արդեն իր գնահատականը տվել է. ասում են ծիրանի ցոգոլ է` չհասունացած ծիրան, ու Աստված գիտի` երբ կհասունանա»,- ասել է նա:
Ծառուկյանի այս հայտարարությունն էլ այսօր քննարկման առարկա է դարձել սոցիաքական ցանցերում։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի ուսանողները ֆեյսբուքյան իրենց խմբում ակտիվ քննարկում են ԲՀԿ առաջնորդի անդրադարձը և իրենց աջակցությունը հայտնում Էդգար Ղազարյանին։ Նշենք, որ Էդգար Ղազարյանը եղել է տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի դեկանը։
Գրիշ Ամիրխանյան օգտատերը մասնավորապես նշում է. «Պարոն Էդգար Ղազարյանը, ընդամենը մեկ տարի լինելով կառավարման ֆակուլտետի դեկան, հասցրեց վայելել ուսանողության մի ստվար զանգվածի սերն ու հարգանքը: Վստահաբար կարող եմ ասել, որ նույնը արդեն կրկնվում է և շարունակվելու է Վայոց ձորի մարզում՝ արդեն ամբողջ բնակչության մասշտաբով: Իսկ այն, ինչ տեսնում ենք, ուղղակի քաղաքական պայքարի էժանագին տեսակ է»:
Հաս Գալստյանը գրում է. «Հարգելիներս, կարծում եմ՝ նույնիսկ անիմաստ է քննարկել նման մարդու (Գ. Ծառուկյանի- խմբ.) անիմաստ, դատարկ և ոչ վայել խոսքերը: Ուղղակի անհրաժեշտ է որոշ չափով արհամարհանք նման իրադարձությունների պարագայում և վերջ: Հավատացած եղեք, որ ողջ Վայոց ձորը կանգնած է մեր հարգարժան մարզպետի կողքին: Մարդիկ անզորությունից չգիտեն՝ այլևս ինչ քայլեր անեն և դիմում են խոսքի անզորությանը»:
Իսկ ուսանողներից Տարոն Պարսամյանը մեկնաբանում է. «Այն բանից հետո, երբ Գագիկ Ծառուկյանը չհասունացած ծիրանի ցոգոլ անվանեց Վայոց ձորի մարզպետ, ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի նախկին դեկան Էդգար Ղազարյանին, ԲՀԿ առաջնորդի վարկանիշը կտրուկ ընկավ ՀՊՏՀ ուսանողության շրջանում, ով որ կասկածում է, թող գա ՀՊՏՀ ու հանդիպի ուսանողների հետ»:

Տեսանյութ

Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Եղեգնաձորում
Դիտվել է՝ 16812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ