Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Հալեպը մաքրվում է գրոհայիններից

Հալեպը մաքրվում է գրոհայիններից
12.09.2012 | 13:59

Հարաբերական անդորր է Հալեպում` Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում, որտեղ իրականացվում են հակաահաբեկչական գործողություններ: Ինչպես հաղորդում է «Ալ-Վաթան» լրատվական գործակալությունը, երեքշաբթի Հալեպի հյուսիսարևմտյան թաղամասեր են սկսել վերադառնալ փախստականները: Այս թաղամասերը ժամանակին դատարկվել էին ահաբեկիչների և վարձկանների գործողությունների հետևանքով: Իշխանություններն ամբողջովին վերականգնել են 3-միլիոնանոց քաղաքի ջրամատակարարումը:
Զինված դիմադրության օջախներ են պահպանվում քաղաքի հյուսիսային և արևելյան շրջաններում: «Ալ-Վաթանի» հաղորդմամբ` զինված գրոհայինների 75 տոկոսը ծագումով Եմենից, Լիբիայից, Եգիպտոսից և Թունիսից են: Նրանք Սիրիայի հյուսիս են ներթափանցել Թուրքիայից: Զինվորական աղբյուրները պնդում են, որ վարձկանների թվում կան նաև ջիհադի կողմնակիցներ:

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ