Աժ նստաշրջանում խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի դիմումը, որը, ըստ ԱԺ կանոնակարգի, կարող է ընդունված համարվել, եթե պատգամավորը տասնհինգ օրում դիմումը հետ չվերցնի: Հիշեցնեմ, որ խորհրդարանական ընտրություններից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից չէր վերցրել մանդատը` ասելով, որ դեռ մտածում է օրենսդիր գործունեությամբ զբաղվե՞լ, թե՞ ոչ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ