Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Կիմ Չեն Ինը դարձավ մարշալ

Կիմ Չեն Ինը դարձավ մարշալ
05.09.2012 | 16:35

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինին շնորհվել է մարշալի կոչում: Այդ մասին հաղորդում են երկրի պետական լրատվամիջոցները: Այս քայլը հետևել է երկրի բարձրագույն ռազմական ղեկավարությունում տեղի ունեցած փոփոխություններին, երբ զբաղեցրած բոլոր պաշտոններից ազատվեց գլխավոր շտաբի պետ, նախկին մարշալ Լի Էն Խոն:

69-ամյա Լի Էն Խոն համատեղում էր մի քանի պաշտոն. նա Կորեայի աշխատավորական կուսակցության քաղբյուրոյի անդամ էր, կուսակցության կենտրոնական ռազմական կոմիտեի ղեկավարի տեղակալը: Գլխավոր շտաբի պետ է նշանակվել երեք տարի առաջ:
Լի Էն Խոն պետական հեռուստատեսությամբ մշտապես երևում էր նախկին ղեկավարի կողքին: Համարվում է, որ նա առանցքային դեր է խաղացել իշխանությունը Կիմ Չեն Ինին փոխանցելու հարցում: Փորձագետների կարծիքով` մարշալի պաշտոնանկությունը քաղաքական որոշման արդյունք է:

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ