2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

Ռումինիայում այսօր կորոշվի նախագահի իմպիչմենթի հարցը

Ռումինիայում այսօր կորոշվի նախագահի իմպիչմենթի հարցը
29.07.2012 | 15:10

Ռումինիայում այսօր ընթանում է հանրաքվե, որով կորոշվի նախագահ Տրայան Բասեսկու իմպիչմենթի հարցը։ Խորհրդարանի որոշմամբ հուլիսի 6-ին նա հեռացվել է իր պարտականությունների կատարումից, ինչն անհանգստություն էր առաջացրել Եվրամիության և ԱՄՆ ղեկավարության շրջանում։

Նախագահի պաշտոնանկությունը նախաձեռնած ձախկենտրոնամետ կոալիցիան մեղադրում է Բասեսկուին իր լիազորությունները գերազանցեզու համար։ Ինքը՝ Բասեսկուն, հայտարարել է, որ դարձել է պետական հեղաշրջման զոհ։ Նրա կուսակցությունը հանրաքվեն բոյկոտելու կոչ է անում։ Հանրաքվեի արդյունքները պայմանավորված կլինեն ընտրողների մասնակցությունից։

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ