Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շաբաթ օրը հայտարարել է, որ Գազայի հակամարտությունում օգտագործվող զենքի մատակարարումը պետք է դադարեցվի՝ որպես քաղաքական լուծում գտնելու ավելի լայն ջանքերի մի մաս։ «Մեր առաջնահերթությունն այժմ էսկալացիայից խուսափելն է։ Լիբանանի ժողովուրդը, իր հերթին, չպետք է զոհաբերվի, Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- ընդգծել է Մակրոնը:               
 

Առայժմ մեկ բրոնզե մեդալ

Առայժմ մեկ բրոնզե մեդալ
20.07.2012 | 02:07

Լեհաստանում հուլիսի 17-ին մեկնարկել է մինչև տասնյոթ տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ազատոճայինների ընտրանին Կատովիցե է մեկնել տասը, հունահռոմեականները` ութ մարզիկով:
Հավաքականների գլխավոր մարզիչներ, հանրապետության վաստակավոր մարզիչներ Էդուարդ Թունյանը (ազատոճայիններ) և Գագիկ Խաչատրյանը (հունահռոմեականներ), ում հետ զրուցել ենք Աբովյանում անցկացվող նախամրցումային հավաքների ժամանակ, միաձայն հաստատել են, որ նախապատրաստական փուլն անցել է նորմալ, շնորհիվ Աբովյանի մարզաբազայի սպասարկու անձնակազմի հոգատար վերաբերմունքի, մարզիկների համար ստեղծվել են մարզման, հանգստի, սննդի կազմակերպման գերազանց պայմաններ, ըմբիշներն առանձնակի խնդիրներ չեն ունեցել ինչպես ֆիզիկական, այնպես էլ տեխնիկատակտիկական պատրաստվածության տեսակետից, ու վստահեցրել են, որ տղաներն իրենց լավ ելույթներով կփորձեն ուրախացնել մարզասերներին, կջանան բարձր պահել հանրապետության մարզական պատիվը:
Մրցումներն առաջինը սկսել են ազատոճայինները: Նրանցից Մխիթար Գրիգորյանը (42 կգ) արդեն իսկ դարձել է առաջնության երրորդ մրցանակակիր ու տուն է դառնալու բրոնզե մեդալով: Ի դեպ, ջրվեժցի այս պատանյակը երրորդն է եղել նաև Եվրոպայի առաջնությանը նախորդած Թբիլիսիի միջազգային մրցաշարում, որտեղ հանդես է եկել 46 կգ քաշային կարգում:
Ի տարբերություն մեր երեք ըմբիշների` Գագիկ Ակուլյանի (50 կգ), Տիգրան Մնացականյանի (69 կգ), Մերուժան Նիկոյանի (86 կգ), մեկ ութերորդի արգելքը կարողացել է հաղթահարել 76 կգ քաշային, վանաձորցի Ռազմիկ Պողոսյանը, ում մրցակիցը մեկ քառորդում լինելու էր Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Տագաևը: Ցավոք, մեկ քառորդի արգելքն անհաղթահարելի է մնացել Թբիլիսիի միջազգայինում չեմպիոն հռչակված երևանցի Հակոբ Ավետիսյանի (58 կգ) համար:
Առաջնությունից Հայաստանի մեդալային հավակնություններին կարող են դեռևս գոհացում տալ Հմայակ Աղաջանյանը (46 կգ), Արման Խաչատրյանը (54 կգ), Սևակ Մխիթարյանը (63 կգ) և ծանրքաշային Ռուդոլֆ Ալեքսանյանը:
Ազատոճայինների մրցելույթն ավարտվելուն պես մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները: Եթե մեր ազատոճայինները բացառապես Հայաստանի չեմպիոններ էին, ապա հունահռոմեականներն ավելի ներկայացուցչական կազմ ունեն: Այստեղ են աշխարհի ու Եվրոպայի անցած տարվա մրցանակակիրներ Կարեն Ասլանյանն ու Արմեն Հակոբյանը (58 և 69 կգ քաշային կարգեր), աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր Արթուր Սիմոնյանը (46 կգ), Եվրոպայի մրցանակակիր Տիգրան Աբրահամյանը (63 կգ):
Մյուս քաշային կարգերը ներկայացնում են Վահե Սարգսյանը (42 կգ), Գեղամ Թորգոմյանը (50 կգ), Տարոն Դումոյանը (54 կգ), Հարություն Միքայելյանը (76 կգ):
Թերևս ավելորդ չհամարենք հիշեցնել, որ անցած տարվա մեր պատանեկանից երիտասարդական անցած, այդ նույն պատանեկանում (Եվրոպայի առաջնություն) մրցանակակիր դարձած 55 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը օրերս Հորվաթիայում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունից վերադարձել էր աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճած:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ