Համաշխարհային բանկի կողմից իրականացվող «յուղի զարգացման» ծրագրի շրջանակներում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից Գեղարքունիքի ԱՄԿ-ին (Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն) հատկացվել է «Բելառուս» մակնիշի մեկ տրակտոր. կից՝ մեկ խոտհնձիչ, սրսկիչ, փոցխ և խոտի մամլիչ:
Ըստ ԱՄԿ-ի, գյուղտեխնիկան կօգտագործվի այն համայնքներում, որտեղ կզգացվի տեխնիկայի կարիք և կառաջանա լրացուցիչ աջակցության անհրաժեշտություն:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ