Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ես վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը»

 «Ես վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը»
03.07.2012 | 22:05

Շաբաթն ուրբաթից շուտ եկավ:
ՀՖՖ նախագահ, ԱԺ հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չթողեց, որ բանը բանից անցնի և ստիպված լինի հասարակական կարծիքի ճնշման տակ հարկադրված որոշում ընդունել (ծախել ունեցած-չունեցած բիզնեսներն ու հայդա Փարիզ): Քիչ առաջ նա ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել՝ իր քայլը հիմնավորելով հետևյալ կերպ.
«Ամեն ինչ կտայի, որ այդ չարաբաստիկ երեկոյան լինեի այնտեղ, բռնեի երիտասարդների վրա բարձրացող բռունցքները, կանգնեցնեի այս դժբախտությունը, որ կյանք խլեց, ընտանիքներ կործանեց, երեխաներ որբացրեց: Ամեն ինչ կտայի այս ամենը հետ պտտելու համար: Բայց չեմ կարող: Վահեն արդեն չկա: ՈՒ ես դրանով պետք է ապրեմ: ՈՒ պետք է նայեմ նրա ընտանիքի անդամների աչքերին: Չգիտեմ ոնց:
Ասում են ամեն ինչ օրենքով պիտի լինի. վստահ եմ օրենքով կլինի, 100 մեղավոր կլինի 100 պատիժ կլինի: Բայց հարցը միայն օրենքը չի:
Հարցը շատ ավելի բարդ է: ՈՒ ես դա շատ լավ եմ հասկանում: Հիմա շատերն են մեղադրում ինձ, նույնիսկ բաների համար, որ ինձ հետ կապ չունեն կամ հորինված են. երևի իրավունք ունեն: Բայց իմ առաջին մեղադրողը հենց ես եմ: Ես պիտի կանխեի նման դժբախտությունը ու չեմ կարողացել դա անել: Չպետք է իմ և իմ ընտանիքի հետ առնչություն ունեցող միջավայրում նման իրադարձություն հնարավոր լիներ: Ես ինձ չեմ ներում, ու չգիտեմ ոնց պիտի ներում հայցեմ:
Այս պահին ես հայտարարում եմ, որ բարոյական պարտավորություն եմ զգում և վայր եմ դնում Ազգային Ժողովի պատգամավորի իմ մանդատը: Ես ներողություն եմ խնդրում իմ բոլոր ընտրողներից, որ չեմ կարողանա արդարացնել իրենց սպասելիքները, բայց վստահ եմ, որ ուղղակի պարտավոր եմ այս քայլն անելու: ՈՒզում եմ հավատալ, որ ավանցիներն ինձ ճիշտ կհասկանան: Հույս ունեմ, որ մի օր էլ կկարողանամ ներում ստանալ Վահեենց ընտանիքում. համենայն դեպս ամեն ինչ կանեմ դրա համար:
Սգում եմ բոլոր հարազատների հետ միասին»:

Մտածել, թե այս հրաժարականի հարցում հանրապետության նախագահն իր մասնակցությունը չունի, նշանակում է շատ միամիտ լինել: Սա հենց այն դեպքն է, երբ խփում ես մերձավորիդ, որպեսզի մյուսները զգուշանան:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 4456

Մեկնաբանություններ