31.10.2013|
11:52
Սփյուռքահայ քսանից ավելի հայտնի գործիչներ հայտարարություն են տարածել ի պաշտպանություն Հայաստանում ԼԳԲՏ-ների իրավունքների: «Մենք հավատում ենք, որ արժանապատվությունը, հավասարությունը և ինքնարտահայտման իրավունքը բոլորի համար են` անկախ կրոնից, սեռական կողմնորոշումից, սեռից կամ ռասայից»,-ասված է հայտարության մեջ: Նրանում նշվում է մարդու իրավունքների պաշտպանության մասին` նկատի ունենալով գենդերային հավասարության վերաբերյալ Հայաստանում ընդունված օրինագծի դեմ սկսված զանազան շարժումները: