-
07.06.2018|
12:19
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քիմ Քարդաշյանի հետ հանդիպումից մեկ շաբաթ անց կրճատել է 63-ամյա Էլիս Ջոնսոնի պատժաչափը, որ ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրանյութեր պահելու համար: Ամերիկուհին 21 տարի բանտում է անցկացրել և շուտով ազատ կարձակվի` հայտնում է CNN-ը հղում անելով Սպիտակ տանը:
-
05.06.2018|
23:30
Օրեր շարունակ բողոքի ակցիա անցկացնող «Սասնա ծռերի» աջակիցներն այլևս չեն հավաքվի դատարանների առաջ՝ արդար դատավճիռ պահանջելու համար, որովհետև ինչպես նրանք են ասում, զինված պայքարի էջը փակվել է և պետք է կառավարությանն աջակցել:
-
05.06.2018|
12:51
Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, թե ոստիկանական համակարգում այլևս կոռուպցիա չկա, կարմիր գիծն արդեն քաշել են:
-
05.06.2018|
03:00
Թուրքիայում հունիսի 24-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Մեջլիսի պոլսահայ պատգամավոր ԳԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից՝ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» ընտրացուցակով: Նախորդ ընտրությանը նա առաջադրվել էր Ստամբուլում:
-
04.06.2018|
18:57
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել իշխանությունում: Մինչ բոլորը միաբերան պնդում էին, թե գործարարների և իշխանության միջև պայմանավորվածությունների արդյունքում են գործել կոռուպցիոն մեխանիզմները, այսօր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը «սթափեցրել» է բոլորին, ընդ որում՝ բավականին կոշտ:
-
04.06.2018|
17:59
Խորհրդարանում այսօր ընթացող պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, որտեղ քննարկվում էր 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը, ԱԱԾ-ի կատարողականը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը:
-
04.06.2018|
12:15
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկն արգելափակած ցուցարարներին, որոնք բողոքի ակցիա են իրականացնում՝ հունիսի 1-ի երեկոյան ԱԱԾ ծառայողների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո պահանջելով ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի, իրավապահ մարմինների միջին օղակի մի շարք պատասխանատուների հրաժարականը։
-
01.06.2018|
18:00
2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի դիմումն առ այն, որ ապրիլի 6-ին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:
-
01.06.2018|
00:23
«ԱԱԾ-ն ի՞նչ գործ ունի խանութները ստուգելու հետ: Այդ կառույցը պետք է միայն ինֆորմացիա տա»,- մեզ հետ զրույցում ասաց գործարարներից մեկը՝ չարդարացնելով որևէ կոռուպցիոն երևույթ:
-
31.05.2018|
23:06
Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը ձերբակալվել են` տեղեկացրել է քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը կասկածվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ: