-
27.07.2018|
00:58
Բագրատաշենի անցակետի նորանշանակ պետ Արթուր Գասպարյանի աշխատաոճը մի խումբ առևտրականների սրտով չէ, ինչի պատճառով վերջիններս մի քանի օր շարունակ ճանապարհ են փակում: Առևտրականները, մասնավորապես, դժգոհում են, որ նույնիսկ օրենքով թույլատրված ապրանքներ տեղափոխելու համար արգելքների են հանդիպում:
-
26.07.2018|
22:54
Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
26.07.2018|
22:51
Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
-
26.07.2018|
21:35
Քրեակատարողական հիմնարկների խնդիրներն այնքան բազմաշերտ են ու բազմաբնույթ, որ բավականին բարդ է այդ սխեմայում կողմնորոշվել որն է առավել առաջնային, որն օր առաջ պետք է լուծել:
-
26.07.2018|
00:20
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է Կոտայքի մարզի սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում տեղ գտած չարաշահումները: ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հրապարակած տեսանյութի համաձայն՝ տարբեր գրասենյակների աշխատակիցներ քաղաքացիներից ապօրինի վարձատրություն են պահանջել ու ստացել:
-
20.07.2018|
22:56
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում առանց բավարար ապացույցների ոչ ոք չի դատվելու: Ասուլիսում նա նշեց, որ կառավարության խնդիրը ոչ թե մարդկանց դատելն ու բանտերը լցնելն է, այլ Հայաստանում օրինականության հաստատումը:
-
20.07.2018|
19:45
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն օր զարմանք ու շոկ է ապրում, երբ նրան տեղեկացնում են, թե ինչ չափի թալան է իրականացվել երկրում: Անգամ հոգեկան հավասարակշռությունը պահելու համար արգելում է համապատասխան պաշտոնյային միանգամից այդքան տեղեկություններ մեկ օրում իրեն հաղորդել:
-
19.07.2018|
19:10
Դեռ երկու օր առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ հրաժարական չի տալիս, միաժամանակ Արթուր Վանեցյանի թեկնածությունը լավագույնը համարելով: Ինչպես ասում են՝ Հայրապետյանը շատ խառն է, մի կողմից չի ցանկանում հրաժարական տալ, բայց իր գործին «խփող» Արթուր Վանեցյանի ընտրությունը իրեն տարօրինակ ոճով համարում է «լավագույն լուծումը»:
-
18.07.2018|
21:46
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, տալու, կաշառքի միջնորդության և շորթման դեպքերի առթիվ։
-
18.07.2018|
09:40
ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնում, Տավուշի և Դիլիջանի պահպանության բաժանմունքներում աուդիտների ընթացքում արձանագրված ֆինանսական խախտումների փաստերով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությամբ պարզվել է, որ Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը բաժնի նախկին պետին և մի քանի ծառայողների, որոշակի ժամանակահատվածում, ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից ընդհանուր 38.493.681 դրամ ավելի գումարներ են վճարվել և յուրացվել։