Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Ստեղծվել են նաև հայ-թուրքական ֆիլմեր

Ստեղծվել են նաև հայ-թուրքական ֆիլմեր
10.06.2012 | 01:03

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) համատեղ արտադրության ֆորումը ձևավորվել է դեռևս 2007-ին` նպատակ ունենալով խթանել տարածաշրջանային համատեղ կինոարտադրությունը: Նախորդ տարիներին ֆորումի շրջանակներում տարածաշրջանի երկրներից ներկայացվել է մոտ 100 կինոնախագիծ:

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրն ունի իր բավականին հարուստ նախապատմությունը: Մի քանի հայկական նախագծեր ՌԱՍ-ի շնորհիվ մասնակցել են այլ ֆորումների, ստացել են դրամաշնորհներ: Մեր ծրագրի կարևորագույն հաջողություններից մեկը Միքայել Վաթինյանի և Արմինե Անդայի «Ժաննան և ձայները» ֆիլմն է, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ անցյալ տարի Պուսանի կինոփառատոնուն: Շուտով կներկայացվի Մարիա Սահակյանցի «Ալավերդի» ֆիլմը, որը ևս այս ծրագրի մրցանակակիրներից է: Նաև ունեինք վրացական նախագծեր, որոնք ստացել են դրամաշնորհներ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:- Ոչ միայն մենք, ընդհանրապես, եվրոպական փառատոնները շատ ուշադրություն են դարձնում նմանատիպ ծրագրերին, որովհետև համարվում են նաև տեղական արտադրության զարգացումը խթանող նախագծեր: Այս ծրագրերը նպաստում են նաև փառատոնի զարգացմանը. մենք ունենում ենք ֆիլմեր, որոնք կարող ենք ցուցադրել»:
Սուսաննա Հարությունյանը նշեց, որ նույն ծրագրի շրջանակներում ստեղծվել են նաև հայ-թուրքական ֆիլմեր: «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը հիմնվել է որպես ՌԱՍ-ի զուգահեռ նախագիծ: Այդ ծրագրի շրջանակներում ևս ունենք ֆիլմեր, որ ներկայացվում են տարբեր կինոփառատոններում»,-ասաց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5543

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ