Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Հայտնի են կիսաեզրափակչի զույգերը
07.06.2012 | 06:18

Հայտնի են Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոսի», կիսաեզրափակիչ խաղերի տղամարդկանց ու կանանց զույգերը: Կանանց մրցավեճում եզրափակիչ դուրս գալու համար կմրցեն Մարիա Շարապովա-Պետրա Կվիտովա, Սամանտա Ստոսուր-Սառա Էրանի զույգերը: Հաղթելու դեպքում Շարապովան, անկախ եզրափակչի արդյունքից, կգլխավորի միջազգային վարկանիշային աղյուսակը: Տղամարդկանց կիսաեզրափակիչ զույգերը նույնպես հայտն են: Նրանք են` իսպանացիներ Ռաֆայել Նադալն ու Դավիդ Ֆերերը և Նովակ Ջոկովիչն ու Ռոջեր Ֆեդերերը:

Նշենք, որ եզրափակիչ դուրս գալու ու հաղթելու դեպքում Ռաֆայել Նադալը կդառնա «Ռոլան Գարոսի» յոթակի տիրակալ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ