Իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց ժամեր անց սրտի կաթվածից մահացել է Մանուել Պրեսիադոն: Իսպանական ֆուտբոլի ամենախարիզմատիկ մարզիչներից մեկը մահկանացուն կնքել է չորեքշաբթի օրը, սեփական ամառանոցում, ուր մեկնել էր պայմանագիրը կնքելուց անմիջապես հետո: Հետաքրքիր է, որ 2002 թվականին, երբ Պրեսիադոն նշանակվեց հարազատ «Ռասինգի» գլխավոր մարզիչ, նրա նշանակումը համընկավ կնոջ մահվան հետ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ