Հոլանդիայի հավաքականի առանցքային խաղացող, համաշխարհային ֆուտբոլի ամենավառ դեմքերից մեկը` Ուեսլի Սնեյդերը, կարծիք է հայտնել, որ իր երկրի ընտրանու համար նվազագույնն ընդունելի կլինի աշխարհի վերջին առաջնության արդյունքի կրկնությունը: Աշխարհի առաջնությունում, ինչպես հայտնի է, հոլանդացիները դարձել են փոխչեմպիոն: Հավակնո՞տ է իր կարծիքում ֆուտբոլիստը: Դատելով ընկերականներում նրանց ցույց տված խաղի որակից` ամենևին ոչ: Հյուսիսային Իռլանդիայի ընտրանու հետ հանդիպումում նիդերլանդցիները փաստորեն ինչ ցանկացան` արեցին: Եվ խնդիրն այստեղ բնավ էլ հանդիպման խոշոր հաշիվը չէ, թեպետ 6:0-ն ավելորդ է դարձնում է ամեն մի մեկնաբանության անհրաժեշտություն:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ