10.03.2015|
12:16
1. Իսկ մի անգամ, եղբայրնե՛ր, ինձ հայտնվեց հետևյալ տեսիլքը։ Այն բանից հետո, երբ ես բազում անգամներ պահք էի պահել և աղաչել Աստծուն, որ Նա տար ինձ այն տարեց միանձնուհու միջոցով խոստացած հայտնությունը, այդ գիշեր հայտնվեց միանձնուհին և ասաց. «Քանի որ դու շատ ես խնդրում և ուզում ես ամեն բան իմանալ, ապա կգաս հովիտ ուզածդ տեղը, և մոտ վեցերորդ ժամին կհայտնվեմ քեզ և ցույց կտամ այն, ինչ որ քեզ պետք է տեսնել»։