Իսրայելի զինված ուժերը հայտնել են, որ իրենց ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցնում «Հեզբոլլահի» թիրախներին Լիբանանում Իսրայելի ուղղությամբ հրթիռներ և արկեր արձակելու փորձերից հետո՝ հաղորդում է BBC-ն: Իսրայելը հայտարարել է, որ լիբանանցի խաղաղ բնակիչները զգուշացվել են անհապաղ լքել այն տարածքները, որտեղ գործում է «Հեզբոլլահը»:                
 

Քառակողմ տեսաքննարկումը Քեմփ-Դևիդում

Քառակողմ տեսաքննարկումը  Քեմփ-Դևիդում
31.05.2012 | 02:00

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ երեկ, մայիսի 30-ին Քեմփ-Դևիդում քննարկել են Եվրոպայի տնտեսական իրավիճակը և սիրիական ճգնաժամը:
Մինչ այդ նախագահ Ասադին սիրիական ընդդիմությունը 48-ժամյա վերջնաժամկետ էր տվել՝ ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի ծրագրի իրականացման համար: Չիրականացման դեպքում ընդդիմությունը սպառնում էր «հետևանքներով»:

Անի ՄԱՐԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 5900

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ