38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մարտին Ակողլյանի աշխարհն ու ներաշխարհը

Մարտին Ակողլյանի աշխարհն ու ներաշխարհը
29.05.2012 | 04:25

Երեսուն կտավով է ներկայացել արվեստասեր հանրության դատին գեղանկարիչ Մարտին Ակողլյանը։ Նրա ձեռագիրը չափազանց հատու է, ինքնաբավ և զարմանալի մի զուգորդում է դասական և նորագույն ժամանակների կերպարվեստի։ Ինչպես ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, մեկ հայացքը բավական է, որ հասկանաս` սա հայ նկարիչ է, ով շատ է սիրում իր հայրենի բնաշխարհը։
Նկարչի գունապնակը ևս շատ է ինքնատիպ։ Նա շահեկան արտահայտչամիջոցներից հեռու մնալով ասես անկեղծ զրույցի է հրավիրում յուրաքանչյուրին` արվեստագետ ընկերներին, արվեստաբաններին և արվեստի սիրահարներին։ Այս ամենը միշտ են գնահատվել նրա կերպարվեստի սիրահարների կողմից։ Ի դեպ, վերջերս Մոսկվայի նկարիչների միությաունների կոնֆեդերացիայի հրատարակած շքեղ պատկերագրքում վերջին 20 տարիների հայ առաջատար կերպարվեստագետների ստեղծագործությունների շարքում տեղ է գտել նաև Մարտին Ակողլյանի աշխատանքը։
Նրա աշխատանքներին արվեստասերը կարող է ծանոթանալ «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում։ Ցուցահանդեսը գործում է մինչև հունիսի 3-ը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4434

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ