Այսօր կայացան մինչև տասնինը տարեկանների Եվրոպայի առաջնության էլիտ ռաունդի խմբային փուլի վերջին հանդիպումները: Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Իտալիայի ընտրանին: Նախորդ երկու հանդիպումներում մեր ընտրանին վեց հնարավորից հավաքել էր մեկ միավոր ու, անկախ վերջին հանդիպման արդյունքից, դուրս մնացել եզրափակիչ տանող միակ տեղի համար պայքարից: Իտալացիների հետ պայքարում մեր տղաները, սեփական դարպասը երկու գոլ ընդունելուց հետո, կրճատել են հաշվի տարբերությունը (Աղվան Պապիկյան), սական չեն կարողացել անել ավելին: Փոխարենը իտալացիները ևս երկու անգամ գրավել են մեր հավաքականի դարպասը` հաշիվը դարձնելով ջախջախիչ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ