24.05.2016|
00:03
Շատ ենք խոսել կաշառակերությունից ու կոռուպցիայից, բայց երբեք հասարակ մի հարց չենք տվել՝ ինչպե՞ս և որտե՞ղ էր ստեղծվում սոցիալիստական կաշառակերության նյութական բազան: Այս հարցի պատասխանը փնտրելուց առաջ պետք է հասկանալ, թե Բրեժնևի լճացման տարիներին իրականում ինչպե՞ս էին աշխատում խորհրդային գործարանները, ֆաբրիկաներն ու մյուս արտադրական օբյեկտները, ի՞նչ արտադրատնտեսական հարաբերություններ էին ձևավորված երկրի արտադրական ոլորտներում: