-
02.07.2014|
12:26
Իտալիայի Ջենովա քաղաքում անցկացված պոեզիայի միջազգային փառատոնին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը: Մասնակցության հայտ ներկայացնող բանաստեղծներից մրցութային փուլը հաղթահարել են Արմենուհի Սիսյանը, Էդուարդ Հարենցը, Արուսյակ Օհանյանը և Հերմինե Նավասարդյանը:
-
01.07.2014|
12:20
«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնին ընդառաջ կազմակերպվել էր հերթական մամլո ասուլիսը` Հայաստանում գործող միջազգային դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
-
29.06.2014|
13:14
«Հայ-արտ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ` հունիսի 30-ին՝ ժամը 18:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Ռիտա Շառոյանի «Խոսիր ինձ հետ» հեղինակային ֆիլմաշարի «Քայլող մարդը» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը նվիրվում է քանդակագործ Արտո Չաքմաքչյանին:
-
28.06.2014|
12:56
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին պատրաստվում է Լեհաստանում ֆիլմ նկարահանել 1960-ականների սկզբի իրադարձությունների մասին: Նրա առաջին նկարահանումը նվիրված կլինի Դրեյֆուսի գործին:
-
28.06.2014|
12:24
Ռոքի սիրահարներին «Էմփիրեյը» կներկայանա նոր երգերով և նոր կազմով: Խմբի անդամ, երգահան Գիսանե Պալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համերգի օրը դեռ որոշված չէ: Նոր երգացանկից առայժ շրջանառվում է «Եթե անգամ ուշանամ» երգը:
-
28.06.2014|
12:22
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի սաների հաշվետու համերգին, որին մասնակցել են դպրոցի բոլոր տարիքային խմբերի երգչախմբերը։
-
27.06.2014|
12:53
Բոլորովին վերջերս ՍԱՄՎԵԼ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ (Սամվել Սպիունի) արվեստասեր հանրության դատին հանձնեց ուսուցչին` Ռոման Բալայանին նվիրված «Ճախրող հրեշտակներ. Ռոման Բալայան» ֆիլմի հայկական տարբերակը:
-
27.06.2014|
12:47
1989 թվականի գարնանային մի պայծառ օր Սիսիանի Շամբի ձոր կոչվող ծիրանենիների այգում նկարահանվեց «Իրիկնահացի հրավեր» ֆիլմը: Ի՜նչ հրաշալի պահ էր` ծիծաղկոտ ծառերով զարդարուն ծիրանուտում Համո Սահյանն էր` բարձր տրամադրությամբ, սիրահոժար ասող-խոսող:
-
27.06.2014|
11:57
Ընթերցողի սեղանին է ՄՈՎՍԵՍ ՊՉԱՔՃՅԱՆԻ «Երկերի լիակատար ժողովածուի» չորրորդ հատորը: Գրքի շնորհանդեսը նշվեց ՀԳՄ «Գրական ակումբում»:
-
24.06.2014|
12:33
Աֆրիկյանների հուշարձան-շենքի բակում՝ Տերյան 11 հասցեում, այսօր ժամը 15:00-ին ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը: