Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 
  • Կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը

    Կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնը

    04.09.2014| 15:33
    Սեպտեմբերի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը։ Այն նվիրվում է Երևանի պետական համալսարանի 95-ամյակին։
  • «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան

    «Կրակե օղակ» օպերայի արցախյան պրեմիերան

    02.09.2014| 11:10
    Նախագիծը կյանքի է կոչվել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, Հայաստանի և ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ: Նախագծի հեղինակը և գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է:
  • Օպերային թատրոնի նոր թատերաշրջանը

    Օպերային թատրոնի նոր թատերաշրջանը

    02.09.2014| 11:10
    Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 81-րդ թատերաշրջանը մեկնարկում է Ջ. Վերդիի «Աիդա» օպերայով:
  • Փոլ Մաքքարթնին խնդրում է

    Փոլ Մաքքարթնին խնդրում է

    01.09.2014| 14:37
    Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում կանցկացվի անկախության հանրաքվե: Փոլ Մաքքարթնին կոչ է արել շոտլանդացիներին՝ քվեարկել Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին:
  • Արգենտինայում դատավորը ծնողներին պարտավորեցրել է «Փոքրիկ իշխանը» կարդալ երեխաների համար

    Արգենտինայում դատավորը ծնողներին պարտավորեցրել է «Փոքրիկ իշխանը» կարդալ երեխաների համար

    30.07.2014| 21:09
    Արգենտինայում դատավորն ապահարզանի համար դիմած զույգին պարտավորեցրել է դատարան գալ երեխաների հետ և նրանց համար ընթերցել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի աշխարհահռչակ «Փոքրիկ իշխանը»:
  • «Մարգարիտներ» երգի-պարի համույթը` «Եվրո Ֆոլկ-2014»-ում

    «Մարգարիտներ» երգի-պարի համույթը` «Եվրո Ֆոլկ-2014»-ում

    30.07.2014| 11:47
    Եվրոպայում (Չեխիա-Պրահա և Բուլղարիա-Բուրգաս) կայացած «Եվրո Ֆոլկ-2014» միջազգային ֆոլկլորային մրցույթ-փառատոնին մասնակցել են արհեստավարժ խմբեր 36 երկրներից:
  • Կստեղծվի «Հայ երաժշտության հանրագիտարան»

    Կստեղծվի «Հայ երաժշտության հանրագիտարան»

    28.07.2014| 18:57
    ՀՀ մշակույթի նախարարությունը ձեռնարկել է «Հայ երաժշտության հանրագիտարանի» ստեղծումը և հրատարակումը: Այս նպատակով մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են վաստակաշատ երաժշտագետներ, Հայկական հանրագիտարանի հրատարակչության, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, Հայաստանի երգչախմբային ընկերության ներկայացուցիչներ:
  • Ավարտվեց «Նոր ալիք-2014»-ը

    Ավարտվեց «Նոր ալիք-2014»-ը

    27.07.2014| 14:02
    Յուրմալայում ավարտվել է «Նոր ալիք» երգի մրցույթի երրորդ և վերջին մրցութային համերգը: Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
  • Ջութակահար Անի Բատիկյանը և դաշնակահար Բենջամին Ֆրիթը ելույթ կունենան սուրբ Ջոն Սմիթի հրապարակում

    Ջութակահար Անի Բատիկյանը և դաշնակահար Բենջամին Ֆրիթը ելույթ կունենան սուրբ Ջոն Սմիթի հրապարակում

    25.07.2014| 11:49
    Բրիտանական խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի վեցին ժամը 19.30-ին հայ ջութակահար Անի Բատիկյանը հանդես կգա դաշնակահար Բենջամին Ֆիրթի նվագակցությամբ` կատարելով հանրահայտ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
  • «Հայաստան» երգը` «Նոր ալիք»-ում

    «Հայաստան» երգը` «Նոր ալիք»-ում

    25.07.2014| 11:48
    Յուրմալայում ընթացող «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի մասնակիցները երկրորդ մրցութային համերգի ընթացքում կատարել են իրենց երկրի հիթերը՝ նախորդ տարիների մրցույթում իրենց երկիրը ներկայացրած մասնակցի հետ։ Սոնա Ռուբենյանը Մհերի հետ երգել է «Հայաստան» երգը` ստանալով 143 միավոր: Ժյուրիի անդամները (բացի Իգոր Նիկոլաևից) նրանց ելույթը գնահատել են առավելագույն՝ 11 միավորով: