-
26.05.2012|
05:43
Մայիսի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ երիտասարդ հանրապետականները հանդիպում-քննարկում ունեցան «P.ART» ընկերություն ղեկավար, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին սոցիալական ցանցերում առավել ակտիվ երիտասարդ հանրապետականները։
-
24.05.2012|
09:53
Մայիսի 25-ին տեղի կունենա «Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների պետական կառավարում»խորագրով համաժողովը: Համաժողովի ընթացքում կներկայացվի վերոնշյալ ոլորտները կարգավորող պետական կառավարման մարմնի` նախարարության ստեղծման անհրաժեշտությունը, որը կհամակարգի մեր երկրում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների կիրառման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար: