Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Ռուս պրակտիկանտները՝ ԳԹԿ-ում

 Ռուս պրակտիկանտները՝ ԳԹԿ-ում
20.05.2012 | 11:02

Մանչեսթրի Բրիտանական համալսարանի մասնաճյուղի Մոսկվայի Սոցիալական և տնտեսագիտական գիտությունների բարձրագույն դպրոցի կրթության մենեջմենթի ֆակուլտետի ուսանողները ՌԴ Կրթության որակի գնահատման կենտրոնի (CICED) աջակցությամբ ուսումնական պրակտիկա են անցնում ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնում՝ ՙԿրթական համակարգի կառավարումը տվյալների հիման վրա՚ ծրագրի շրջանակներում։
Ինչպես հաղորդեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից, մայիսի 16-ին ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար, պրոֆեսոր Ա. Բաղդասարյանն ուսանողների համար դասախոսություն կարդաց թեստաբանության հիմունքների, Հայաստանում ներդրված գնահատման համակարգի, ինչպես նաև Հայաստանում իրականացված ազգային ստուգատեսների և միջազգային հետազոտությունների փորձի վերաբերյալ: Պատասխանելով ուսանողների հարցերին՝ պարոն Բաղդասարյանը հյուրերին ծանոթացրեց նաև ԳԹԿ ստորաբաժանումների աշխատանքային գործառույթներին:
Ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելել են նաև մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններ:

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 5349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ