18.12.2020|
00:29
Նոյեմբերի 10-ից հետո հայկական սփյուռքում բավական ծանր բարոյահոգեբանական իրավիճակ է, հատկապես այն երկրներում, որտեղ հայ համայնքը մեծ է, թուրքեր ու ադրբեջանցիներ շատ կան։ Մեր հայրենակիցներն ամեն ինչ անում են, որ հանկարծ խանութում, փողոցում, հանրային այլ վայրերում թուրքերի կամ ադրբեջանցիների հետ դեմ հանդիման դուրս չգան, որովհետև նվաստացումը և ամոթը անպատկերացնելի են։