11.03.2013|
16:50
Երեկվանից ՀՀ նախագահի ընտրություններում պաշտոնական արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել մինչև ապրիլի 9-ը` Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը` պահանջելով, որպեսզի վերջինս ինքնաբացարկ հայտնի: Րաֆֆի Հովհաննիսյանը երկու տարի առաջ էլ էր դիմել նման ծայրահեղ քայլի, ինչը, սակայն, տասնհինգ օր տևեց: Այս անգամ, հացադուլին զուգահեռ, նա հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանը երդվի Աստվածաշնչի ու Սահմանադրության վրա, ապա դա կանի իր դիակի վրայով: Սա չափազանց պատասխանատու հայտարարություն է քաղաքական գործչի համար, այդ իսկ պատճառով առայժմ շատերը ձեռնպահ են մնում այդ քայլը մեկնաբանելուց: