Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 
  • «Կռնա՞ ավիացիա հանեն մեր դեմ»

    «Կռնա՞ ավիացիա հանեն մեր դեմ»

    07.06.2013| 17:45
    Նախօրեին տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի Շիրակի մարզ այցի ուշագրավ մի քանի «կանգառներ» մեզ հայտնի դարձան: Մարզպետարանում քառասուն րոպե տևողությամբ փակ խորհրդակցության ժամանակ փոխվարչապետի սուր ու հատու խոսքերը բաժին են հասել Գյումրու քաղաքապետարանին: Քննարկման հիմնական հարցն առնչվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիում ացկացվելիք միջոցառումներին, որոնք հետաձգելու քաղաքապետարանի պատճառաբանությունները փոխվարչապետն անընդունելի է համարել: Տեղի մեր աղբյուրի պնդմամբ, Արմեն Գևորգյանն այնքան զայրացած ու դժգոհ է եղել, որ քաղաքապետարանում նախատեսված խորհրդակցությունն անցկացրել է մարզպետարանում:
  • Որևէ առաջարկություն չի ստացել

    Որևէ առաջարկություն չի ստացել

    07.06.2013| 14:39
    Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնի հավակնորդների թվում շրջանառվում են մի քանի անուններ: Այս պահին դժվար է ասել, թե ով է փոխարինելու պաշտոնանկ արված Սուրեն Խաչատրյանին:
  • Լֆիկը «քցել» է

    Լֆիկը «քցել» է

    07.06.2013| 00:42
    Հրապարակի վերակառուցմանն առնչվող քննարկումները կարծես ստվերել են Փակ շուկայի թեման: Օրերս մեզ հայտնի դարձավ, որ Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը, մի լավ «քցել» է պատկան մարմիններին: Պարզվում է, երբ նա գնել է շուկան և այնտեղ շինաշխատանքներ սկսել, խոստացել է, որ «մատով չի կպնի» պատմական հուշարձան հիշեցնող ոչ մի դեկորի, մինչդեռ այսօր ունենք լիովին քանդված, ավերված պատմամշակութային կառույց:
  • ...Այլապես կբախվեն հեղափոխական ալիքից բխող «բոմժացմանը»

    ...Այլապես կբախվեն հեղափոխական ալիքից բխող «բոմժացմանը»

    07.06.2013| 00:25
    Վերջին տարիներին հանրային գիտակցության մեջ աստիճանաբար արմատավորվում է այն կարծիքը, որ երկիրն անցել է անկախության առաջին շրջանը` իր լավ ու վատով, և այժմ դոփում է տեղում` խնդիրներ ունենալով նոր արժեհամակարգով տնտեսություն կառուցելու և հասարակական հարաբերություններ զարգացնելու հարցերում: Այստեղ նորից ցցուն է դառնում հայկական օլիգարխիայի խնդիրը: Ըստ էության, Հայաստանը հայտնվել է սոցիալ-բարոյական-տնտեսական այնպիսի իրավիճակում, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո առաջ եկած օլիգարխների դասակարգը լուրջ խոչընդոտ է թե՛ պետության, թե՛ հասարակության զարգացման համար: Օլիգարխներն այն աստիճանի են հզորացել, որ իրենց ներկայացուցիչ-համախոհներն ունեն խորհրդարանում, կառավարությունում, անվտանգության մարմիններում, անգամ բանակում: Բարձրաստիճան սպայակազմի մի հատվածն էլ իր բնույթով օլիգարխ է և շահագրգռված է փոփոխությունները արգելափակելով:
  • Նախարարը «ԲՀԿազրկում» է սպորտի ոլորտը

    Նախարարը «ԲՀԿազրկում» է սպորտի ոլորտը

    07.06.2013| 00:17
    Երբ սպորտի և երիտասարդության նախարար նշանակվեց Յուրի Վարդանյանը, ակնհայտ էր, որ նա ազատվելու է նախարարության ԲՀԿ-ական «կաստայից»: Այս մասին նեղ շրջապատում ասել է անգամ նախարարը, որ պետք է ազատվել «բհկականացված» սպորտից: Արդյունքը շատ սպասել չտվեց: Երեկ աշխատանքից ազատվեցին սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը և, իր դիմումի համաձայն, փոխնախարար Սամվել Խաչատրյանը:
  • «Հասարակության արձագանքը կոշտ էր և ակնհայտ»

    «Հասարակության արձագանքը կոշտ էր և ակնհայտ»

    06.06.2013| 19:41
    Կառավարությունն այսօր ընդունել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականը, որի առանձնատան մոտ օրեր առաջ տեղի էր ունեցել սպանություն, և որի որդին ու թիկնապահը ձերբակալված են այդ գործով:
  • «Լիցկայի «հերոսությունները» հայտնի են շատ վաղուց»

    «Լիցկայի «հերոսությունները» հայտնի են շատ վաղուց»

    06.06.2013| 15:47
    Չնայած այսօր է խոսվում Լիցկայի հանցագործ անցյալի մասին, սակայն նա այս կենսակերպով է ապրել դեռևս 90-ականներից: irates.am-ի հետ զրույցում Խաչիկ Ստամբոլցյանը ուշագրավ մի դեպք պատմեց:
  • Արգամիչն ու Լիցկան տնտեսական շահեր ունե՞ն

    Արգամիչն ու Լիցկան տնտեսական շահեր ունե՞ն

    06.06.2013| 15:14
    Այսօր «Հրապարակ» թերթում հրապարակում կար, որտեղ նշված էր, որ ՀՀԿ ներքին քննարկումների ժամանակ ԱԺ խոսնակը պաշտպանել է Լիցկային: Թերթը սա նաև պատճառաբանել էր այն հանգամանքով, որ Արգամիչը Լիցկայի հետ ընդհանուր տնտեսական շահեր ունի:
  • Լիցկայի փեսաների «թուր ու թվանքը»

    Լիցկայի փեսաների «թուր ու թվանքը»

    06.06.2013| 14:23
    Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքում հետևյալ բովանդակությամբ գրառում է արել. «Բժիշկ-տրավմատոլոգ Ռուբեն Գալստյանը, ով համատեղությամբ նաև Լիսկայի փեսա է աշխատում, ինձ գրել է, որ հեսա կտենամ, թե իմ հալը ինչ կլինի: Երևի տղեն մոռացել է, որ ինքը բժիշկ է, ոչ թե սամասուդ անող: Գրել է, որ գլուխս ոնց որ ցավում է: Բայց, ինչքան հասկացա, ինքը գլխի մասնագետ չէ»:
  • Լիցկան այլևս մարզպետ չէ

    Լիցկան այլևս մարզպետ չէ

    06.06.2013| 12:42
    Վերջապես հստակեցվեց Սյունիքի մարզպետի կարգավիճակը: Այսօր կառավարությունը որոշում է ընդունել նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Իհարկե, սեփական դիմումի համաձայն, Սուրեն Խաչատրյանը հրաժարական էր ներկայացրել, իսկ այն կառավարությանը ներկայացրեց տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: