10.07.2013|
19:38
Հանգուցյալ Ավետիք Բուդաղյանի հոր` Էմիլ Բուդաղյանի խոսքով Ավետիքի մարմնից հինգ գնդակ են հանել: Ավետիքը սպանվել է հունիսի 1-ին` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կամ բակում: Հրապարակված տեսանյութով դժվար է պատկերացնել տարածքը, ուր տեղի է ունեցել միջադեպը, Լիցկայի տան բակն էր, թե կողքը, բայց, դատելով «մեր» օլիգարխների ու իրենց ամենազոր համարող պաշտոնյաների «էս սարն իմն է, էս ծառն իմն է» հանգի «խասիաթից», կարելի է մտածել, որ Լիցկան այդ տարածքն իր բակն է համարում: