Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 
  • Սերժ Սարգսյանի հայտարարությունը Պուտինի հետ հանդիպումից հետո

    Սերժ Սարգսյանի հայտարարությունը Պուտինի հետ հանդիպումից հետո

    03.09.2013| 22:21
    ՀՀ նախագահի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այսօր Մոսկվայում կայացած Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություններ, որից հետո բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ մամուլի ասուլիսում:
  •  «Պահանջե՛ք նաև ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերը»

    «Պահանջե՛ք նաև ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերը»

    03.09.2013| 22:10
    Արձագանքելով ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ա. Վասիլևի հայտարարությանը, որը «թեժ աշուն» է խոստացել ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին, Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց. «Հայաստան-ԵՄ հարաբերությունները որոշում է ոչ թե ՌԴ դեսպանատան ցինիկ աշխատակիցը, որն իր առաքելությունից դուրս գլխից մեծ հայտարարություններ է անում, այլ՝ որոշվում են քաղաքական, պատմական, քաղաքակրթական օրինաչափություններից ելնելով»:
  • Դավիթ Հարությունյանը սխալ է հասկացվել

    Դավիթ Հարությունյանը սխալ է հասկացվել

    03.09.2013| 22:02
    Մի քանի օր առաջ ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ասել էր, որ ՀՀ իշխանությունները քննարկումներ են սկսել Սահմանադրության փոփոխության վերաբերյալ և չի բացառվում, որ հավարտ քննարկումների խորհրդարանական հանրապետության կառավարման մոդելն առաջարկվի:
  • 13-ը ծա՞նր թիվ է Աղվան Հովսեփյանի համար

    13-ը ծա՞նր թիվ է Աղվան Հովսեփյանի համար

    03.09.2013| 22:00
    Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի լիազորությունների ժամկետը: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը ասուլիսում ասել է, որ քանի դեռ գլխավոր դատախազի լիազորությունները չեն ավարտվել, վաղ է նոր դատախազի թեկնածուի հարց քննարկելը:
  • Ի՞նչ ունեք կիսելու, պարոնայք

    Ի՞նչ ունեք կիսելու, պարոնայք

    03.09.2013| 17:25
    Երեկ հարձակվել են Նախախորհրդարանի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանի վրա ու Նախախորհրդարանը այս մասին այսօր հայտարարություն է տարածել: «Հայազն» կուսակցության անդամներ Արմեն Աղայանի ու Արմեն Մկրտչյանի մասին է խոսվում: Վերջիններս իրենց մի քանի համախոհներով երեկ Հյուսիսային պողոտայով քայլող Վարուժան Ավետիսյանի վրա հարձակվել և հարվածներ են հասցրել նրան:
  • Ինչու՞  է լռում Տարոն Մարգարյանը

    Ինչու՞ է լռում Տարոն Մարգարյանը

    03.09.2013| 17:12
    ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանն էլ այսօր լրագրողների հետ հանդիպմանը խիստ յուրովի է մեկնաբանել Լֆիկ Սամոյին ճարտարապետական հուշարձանը աղավաղելու համար պատասխանատվության չենթարկելու փաստը` ասելով, թե բա որ Ալեքսանյանին էլ բանտարկենք, սիթիները կփակվեն ու մի քսան հազար մարդ անգործ կմնա:
  • Սիրիան շուտով կգնդակոծվի, իսկ Հայաստանը դեռ ուղտի ականջում է

    Սիրիան շուտով կգնդակոծվի, իսկ Հայաստանը դեռ ուղտի ականջում է

    02.09.2013| 15:52
    Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ստեփանակերտում հայտարարել է, թե Հալեպից մեծ արտագաղթ է սպասվում: Սա կարծես նորություն չպիտի լիներ մեր կառավարության համար, բայց երկրի վարչապետը դրա մասին խոսում է ԱՄՆ նախագահ Օբամայի` Սիրիայի վրա հարձակման որոշումն ընդունելուց հետո, մինչդեռ պատերազմը ընթանում է ամիսներ շարունակ, ու մեր հայրենակիցներից շատերը պարզապես Սիրիայից դուրս գալու հնարավորություն չունեն:
  • «Խառնվում» են՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար

    «Խառնվում» են՝ քաղաքական դիվիդենտներ շահելու համար

    30.07.2013| 16:26
    Երիտասարդների բողոքի ակցիան, որը շարունակվում է Երևանի քաղաքապետարանի մոտ, այս ընթացքում արժանացել է տարաբնույթ մեկնաբանությունների: Հնչել են գնահատականներ, որ պետք է պահանջել ոչ թե վարչության պետերի, այլ՝ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները, որ երիտասարդներն ուղղորդվում են, ապարդյուն է այդ կերպ պայքարելը, և մի օր այդ շարժումն էլ կմարի:
  • Լիցկայի երբեմնի «հզորությունից»  տարտամ հուշ է մնացել միայն

    Լիցկայի երբեմնի «հզորությունից» տարտամ հուշ է մնացել միայն

    30.07.2013| 00:00
    Վերջին շրջանում Հայաստանում սկսել է ձևավորվել քաղաքացիական հասարակության սաղմը, որ կենդանության նշաններ ցույց տվեց լիցկազգիների դեմ սկսված պայքարով և բուռն զարգացում ապրեց տրանսպորտի գնի բարձրացումը վիժեցրած երիտասարդների ընդվզումով։
  • Արդյունքը տեսանելի կլինի մի քանի տարի անց

    Արդյունքը տեսանելի կլինի մի քանի տարի անց

    29.07.2013| 23:53
    Հայաստանյան քաղաքական գործընթացը մի շատ կարևոր առանձնահատկություն ունի. քաղաքական գործիչներն ու վերլուծական հանրության ներկայացուցիչները սովոր են ընթացող քաղաքական գործընթացները դիտարկելու միայն ներպետական համատեքստում: Մինչդեռ ժամանակն է դիտարկելու նաև տարածաշրջանային քաղաքականությունը ներքին և արտաքին ազդակների, գործոնների ազդեցության, ինչպես նաև համեմատական վերլուծության մեթոդաբանության և գլոբալ զարգացումների համատեքստում: Քաղաքական կյանքը միայն Հայաստանում չի եռում, և հասարակության ներսում ընթացող գործընթացները հաճախ նույնական են հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների հետ, հաճախ էլ` կտրուկ տարբերվում են: