10.09.2013|
13:32
«Ես հույս ունեմ, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ ասոցացման համաձայնագիրը»,- ԱԺ-ում, փակ քննարկումից հետո, նման տեսակետ հայտնեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` տեղեկացնելով, որ հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ և ներկայացրել Հայաստանի նախատրամադրվածությունը` հնարավոր բոլոր ձևաչափերով սերտ և խորը համագործակցություն ԵՄ հետ: