Թեև սիբիրախտը դասվում է ծանր հիվանդությունների շարքին, և Գեղարքունիքի մարզում մարդկանց մոտ հայտնաբերվել է սիբիրախտ, այնուհանդերձ, այս մասին անընդմեջ խոսում է սննդի անվտանգության տեսչությունը, և խնդիրը դիտարկվում է ավելի շատ գյուղատնտեսական տեսանկյունից։ Իսկ ինչպիսի՞ն է պատկերն առողջապահության ոլորտում, ի՞նչ է անում նախարարությունն այս ուղղությամբ։
Ի տարբերություն մարդկանց, թվերը չեն կարմրում, ինչը Հայաստանում փաստ է, բայց ոչ աքսիոմ։ ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին չի զարմացնում այն փաստը, որ, իրենց ներկայացրած տվյալներով, աղքատությունը նվազում է, իսկ կյանքում` ավելանում։
«Զանգվի ձորն այսօր անջատվել է քաղաքից, և վստահ եմ` մեր քաղաքացիներից շատերը նրա տեղը չգիտեն (բացառությամբ նրա մշտական հաճախորդների և այնտեղ եղած կառույցների սեփականատերերի): Պատճառը ձորի ինքանակամ և անհարկի կառուցապատված լինելն է: Բայց չէ՞ որ Զանգվի ձորը մեր բոլորինն է, մեր քաղաքինը:
Կեցցե՛ հայրենի կառավարությունը, որ ամեն գնով կանաչ ճանապարհ է բացում ոմանց վայրենի կրքերի առջև։ Դեռ վերջերս փորձեցինք դարձի բերել հայրենի կառավարությանը` հրապարակելով հույժ հետաքրքիր մի հոդված («Բութ կացինը նախագահի թիկունքին»)։
Հարգարժան պարոն նախարար, մինչ օրս չեմ ստացել Ձեզ ուղղված դիմումի պատասխանը: Դիմումով խնդրել էի Ձեզ` հանձնարարել ստուգել փաստերը և պատասխանել ինձ, թե ինչու է փոխվել իմ հաշմանդամության կարգը` 2-րդից 3-րդի։
Երեկ, նախքան ընտրությունների ավարտը, փորձեցի զրուցել ավանցիների հետ, պարզել` արդյո՞ք ներկայացել են ընտրատարածքներ, պատրաստվո՞ւմ են կատարելու իրենց քաղաքացիական պարտքը, թե՞ ոչ: Եվ առհասարակ, ի՞նչ ակնկալիքներ ունեն հերթական ընտրություններից:
Երեկ Ավանում ընտրատարածքներից մեկի մոտ հանդիպեցի երկու հարբած մարդու: Նրանք ձեռքից ձեռք էին խլում օղու շիշը: Նրանցից մեկը, ով արդեն լրիվ «անջատվել էր», երանության մեջ խոսում էր քթի տակ. «Ինչ ասեն, կանեմ, գրպանս լիքը, փորս էլ...,- ու տմբտմբացրեց փորին:- Երնեկ ամեն օր ընտրություն լինի՜»:
«Ազգային արժեքների քարոզը երիտասարդության շրջանում» թեմայով հանդիպման ընթացքում ռազմական հոգեբան ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆՆ անդրադարձավ արցախյան հակամարտության կարգավորման խնդրին։
Սուրբ ծննդյան տոնին նախապատրաստվում են նաև ԱՄԷ-ում: Թեև սա իսլամական տոն չէ, բայց կառավարությունը հնարավորություն է տալիս երկրում ապրող քրիստոնյաներին այն նշելու ըստ արժանվույն:
«Մինչ Գառնու ոստիկանության տարածքային բաժանմունքը տեղից կշարժվի, Գառնու տարածքի «Քարերի սիմֆոնիան» կվերածվի Նոր Ջուղայի գերեզմանոցի: Եթե Ջուղայում ադրբեջանցիներն էին ավերում մեր պատմամշակութային հուշարձանները, ապա այստեղ ներքին թշնամին է անցել գործի` հանուն իր անձնական շահերի»:
Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի բռնապետ ղեկավարը խոսում է չափազանց շատ, և մեծ քանակի նյութեր են կուտակվում, ցանկանում եմ ուղղակի պարբերաբար ելույթներից որոշ հետաքրքիր հատվածներ տեղադրել, որոնք սովորաբար կորում են լրահոսում։