ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 
  • Ֆեյսբուքի շահույթը նվազել է

    Ֆեյսբուքի շահույթը նվազել է

    31.01.2013| 11:55
    Ֆեյսբուք սոցիալական ցանցի եկամուտները 2012թ. չորրորդ եռամսյակում կտրուկ անկում են ապրել։ Այս փաստը բացատրվում է հետազոտությունների և մշակումների վրա իրականացվող ծախսերի մեծացմամբ։
  • Կոլումբիայում օրինականացնում են սինթետիկ թմրանյութերը

    Կոլումբիայում օրինականացնում են սինթետիկ թմրանյութերը

    30.01.2013| 13:06
    Կոլումբիայի արդարադատության նախարար Ռուտ Ստելա Կորեան հայտարարել է, որ թմրանյութերի մասին նոր օրինագիծը նախատեսում է սինթետիկ թմրամիջոցների օրինականացում։ Կառավարության առաջարկությունը պետք է հավանություն ստանա Կոնգրեսում։
  • Հայաստանում աշխատողը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները

    Հայաստանում աշխատողը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները

    29.01.2013| 16:41
    «Հայկական իրականության մեջ աշխատողը ոչ միշտ է կարողանում գործատուի առաջ պաշտպանել իր իրավունքները: Այդ խնդիրը միշտ եղել է և կա: Ցանկացած գործատու աշխատողին ազատելիս պետք է հիմնավորի ազատման պատճառը: Եթե աշխատողը չի կարողանում պաշտպանել իր իրավունքները, դա նշանակում է, որ մեր աշխատողները աշխատնքային իրավահարաբերություների խնդիրներին ընդհանրապես անտեղյակ են»,-այսօր «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում ասաց Հայաստանի գործարարների հանրապետական միության գործադիր տնօրեն Վահան Սիմոնյանը:
  • «Երիտասարդական պալատի փոխարեն ստեղծվել է հանքավայր, և ոչ ոք ձայն չի բարձրացնում»

    «Երիտասարդական պալատի փոխարեն ստեղծվել է հանքավայր, և ոչ ոք ձայն չի բարձրացնում»

    28.01.2013| 15:14
    «2004-ին քանդեցին Երիտասարդական պալատը և այդպես էլ մինչ օրս խոստացված ավելի լավ շինությունը չկառուցեցին: Այդ քանդելու անօրեն պրոցեսը սկսվել է և այդպես էլ շարունակվում է։ Եթե մեկն իր կիսաքանդ տունը որոշում է քանդել, նա քաղաքապետարանից թույլտվություն է խնդրում ոչ միայն քանդելու համար, այլև նախագիծ է ներկայացնում, թե դրա փոխարեն ինչ է կառուցելու։ Երիտասարդական պալատի պահով այդ ամենը չի արվել, ուղղակի ասել են քանդեք` քանդել են»,- լրագրողներին իր մտահոգությունը կիսեց ճարտաարպետը:
  • «Բանակում զոհվածների ծնողները կոչ են անում ձայն չտալ Սերժ Սարգսյանին»

    «Բանակում զոհվածների ծնողները կոչ են անում ձայն չտալ Սերժ Սարգսյանին»

    25.01.2013| 16:54
    Այսօր «Ուրբաթ» ակումբում իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել խաղաղ պայմաններում բանակում զոհված զինծառայողների ծնողներ Անահիտ Մկրտչյանը, Իրինա Ղազարյանը, Գոհար Սարգսյանը, Հասմիկ Հովհաննիսյանը, Նանա Մուրադյանը և «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Լալա Ասլիկյանը: Նրանք կոչ արեցին ձայն չտալ նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ Հայաստանում չկա արդարադատություն: Որդեկորույս մայրերը, որոնք չեն հավատում իրենց զավակների պաշտոնական և նախաքննական վարկածների` ինքնասպանության հետ, պատրաստ են բազում ապացույցներ ներկայացնել, սպանությունները ծածկելու, թաքցնելու վերաբերյալ:
  • Հակաբիոտիկների դարաշրջանն ավարտվում է

    Հակաբիոտիկների դարաշրջանն ավարտվում է

    25.01.2013| 13:37
    Փորձագետները նշում են, որ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների տարածումը քիչ վնասաբեր չէ մարդկության համար, քան կլիմայի գլոբալ տաքացումը և հնարավոր այլ աղետները։
  • «Խուլիգան» դիտահորերը

    «Խուլիգան» դիտահորերը

    25.01.2013| 01:08
    2012-ի ամառը քառանիշ աճ ապահովեց մայրաքաղաքի մայրուղիների, փողոցների և մայթերի համար։ Ասֆալտապատվում էր հնարավորը։ Երբեմն էլ` անհնարինը։ Զորօրինակ, ոգեշունչ մի ասֆալտագործ-վարպետ գրոհով նվաճեց նորատունկ ծառերի բները։ Իհարկե, հաջողվեց կանխել նրա սիրառատ ոտնձգությունները։ Ինչպե՞ս։ Շատ պարզ։ Բարոյախոսությունը զուգակցվեց սառնաշունչ գրոհով` երկու շիշ գարեջրով և մեկ սափոր սառը ջրով։ Խոստովանեմ, որ առանց անակնկալի գործը գլուխ չեկավ։
  • Հայացք գյուղի բարձունքից

    Հայացք գյուղի բարձունքից

    23.01.2013| 18:36
    Վերջին ամիսներին ԶԼՄ-ների հիմնական թեման ՀՀ նախագահի ընտրություններն են, բայց միայն տեղեկատվության միջոցները չէ, որ մեկնաբանում են այդ գործընթացը, ամենուր է այդ հարցն արծարծվում, նույնիսկ հասել է հեռավոր մեծ ու փոքր գյուղերի «հրապարակները»։
  • «Թեժ գիծ» կատարած 40 զանգերից միայն երկուսն են վերաբերվել ընտրողների ցուցակին

    «Թեժ գիծ» կատարած 40 զանգերից միայն երկուսն են վերաբերվել ընտրողների ցուցակին

    22.01.2013| 15:50
    2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրությունների ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 40 զանգ, որից միայն երկուսն են վերաբերվել ընտրողների ցուցակին: Մասնավորապես, առաջին զանգով քաղաքացին հայտնել է, որ թեև հաշվառված է բնակչության պետական ռեգիստրում, սակայն իր տվյալները բացակայում են ընտրացուցակից:
  • Աշխարհում գործազուրկների թիվը հասել է 197 միլիոնի

    Աշխարհում գործազուրկների թիվը հասել է 197 միլիոնի

    22.01.2013| 15:42
    2012-ին աշխարհում գործազուրկների թիվը հասել է 197 մլն-ի, կանխատեսումներն էլ առաջիկա տարիների համար սփոփիչ չեն: Այդ մասին գրում է Henaran.am-ը: Ըստ Աշխատանքի միջազգային կազմակերպության պատրաստած «Զբաղվածության գլոբալ տենդենցները-2013» զեկույցի, նախորդ տարվա ընթացքում աշխատանքից զրկվածների միայն մեկ քառորդն է բնակվում զարգացած երկրներում: Մնացած 75 տոկոսը բնակվում է զարգացող երկրներում, առաջին հերթին` հարավ-արևելյան Ասիայում և Աֆրիկայի երկրներում` Սահարիից հարավ գտնվող, հաղորդում է "ИТАР-ТАСС"-ը: