03.04.2013|
13:50
«Եթե մի գիշեր դեսանտ իջնի Երևանում, կարող է ավելի քիչ վնաս տալ, քան այն, ինչ այսօր Փակ շուկայի հետ է արվում: Սա հետևանք է այն բանի, որ ժամանակին բարձր չէինք խոսում, ահազանգում, երբ քանդեցին «Երիտասարդական պալատը», «Սևան» հյուրանոցը: «Երիտասարդական պալատը», Փակ շուկան ստացել են պետական մրցանակ: ՈՒրեմն պիտի կասեցնե՞լ պետական մրցանակ տալը: Ով ստանում է, կասկած է առաջանում, որ քանդվելու է: Եթե ճարտարապետությունն այդքան նշանակություն չունի մեր հասարակության համար, մոռանանք վաստակավոր ճարտարապետ և այլ նմանատիպ բաների մասին: Մենք կորցրել ենք մեր պատմական շերտը: Կորցրինք Երևանի կենտրոնը` Հյուսիսային պողոտան: Ոչ մի տեղ չգնալով, առավոտյան զարթնեցինք ու հայտնվեցինք ուրիշ քաղաքում: Ո՞նց կարող է մարդն իր քաղաքն այդքան ատել: Ատելությամբ լցված մարդիկ հնարավորությունները ձեռքներին ամեն ինչ պիտի անե՞ն»,-այսօր ասուլիսում հայտարարեց Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր ԲԱԴԱԼՅԱՆԸ: