10.12.2019|
01:46
Սարի թաղի 26-րդ փողոցի թիվ 32 տան բնակիչ Ավետիք Ղամբարյանը որոշեց նոր տուն կառուցել։ Որոշեց ու անցավ գործի։ Նախ պատվիրեց ճարտարապետական նախագիծ, հետո բախեց նույն՝ Սարի թաղի 26-րդ փողոցի թիվ 34 տան դուռը և… Երկար-բարակ պատմեց, թե նպատակ ունի տուն կառուցելու, թե անհրաժեշտ է անմիջական դրկիցի համաձայնությունը։