ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԴՌԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ

ԻՍԿ Ի՞ՆՉ Է ԴՌԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ
15.04.2011 | 00:00

Կար-չկար մի սովորական Կրիա կար, որ միշտ իր հոգնատանջ շալակն առած քարշ էր տալիս անբաժան զրահը, դե, պատյանը, էլի։ Ծանր զրահը նրան սեղմում էր գետնին, ու ամեն քայլն անելիս Կրիան ջանք էր թափում։ Դրա համար էլ այդ դժվարին քայլերի թվով չափվող նրա կյանքը դառն էր ու ծանր։ Փոխարենը, երբ հարևան անտառում երևում էր քաղցած Աղվեսը, Կրիան գլուխը քաշում էր ներս` պատյանի տակ, ու հանգիստ սպասում, մինչև վտանգն անցնի։ Աղվեսը դես էր ցատկում, դեն էր ցատկում, փորձում էր բերանն առնել զրահը կամ շուռ տալ այն, փորձում էր հարձակվողին հատուկ բոլոր հնարքները, բայց Կրիան մնում էր անվնաս ու շարունակում ապրել։ Մի անգամ Աղվեսն իր հետ մի փոքր դրամապանակ բերեց, իրավաբան հրավիրեց և, դիմացը նստելով, հայտնեց, որ ուզում է գնել զրահը։ Երկար մտածեց, երկար գցեց-բռնեց Կրիան, բայց միտքը ոչ մի բան այդպես էլ չեկավ և ստիպված հրաժարվեց։ ՈՒ նորից Աղվեսը ձեռնունայն պոչն իրեն քաշեց, գնաց։
Ժամանակն անցնում էր, շուրջբոլորը` փոխվում։ Անտառում երևացին հեռահաղորդակցության նոր միջոցներ։ ՈՒ մի անգամ, դուրս գալով տնից, Կրիան նկատեց ծառից կախված հեռուստաէկրանը։ Իսկ էկրանին` կրիաները, առանց զրահի, թռչում էին երկնքում։ Հաղորդավար Փայտփորիկը շնչակտուր մեկնաբանում էր նրանց թռիչքը. «Ինչպիսի՜ թեթևություն։ Ինչպիսի՜ արագություն։ Ի՜նչ գեղեցկություն։ Ինչպիսի՜ նրբագեղություն»։ Մեկ օր դիտեց Կրիան այդ հաղորդումները, երկո՜ւ օր, երե՜ք... ՈՒ մեկ էլ նրա պստլիկ գլխում մի միտք ծագեց, թե ինքը հիմարի մեկն է, որ շալակած տանում է այդ ծանր բեռը։ Լավ չի՞ լինի, որ հանի դեն նետի, կյանքն էլ ինչքա՜ն կհեշտանա։ Ահավո՞ր է։ Այո, մի քիչ ահավոր է։ Բայց վերջին նորություններում մի ուրիշ հեռուստահաղորդավար` ծանրագլուխ Բուն, հայտարարել էր, թե իբր Աղվեսը կրիշնայական է դարձել ու հիմա երդվյալ բուսակեր է։
Աշխարհը փոխվում է։ Անտառն էլ ամենևին առաջվանը չէ. օրեցօր քչանում են ծառերն ու այնտեղ ապրող գազանները, ավելի ու ավելի են շատանում իրար նմանվող անտեր շներն ու լորձառեխ շնագայլերը։ Միգուցե ինքն էլ փորձի թռչել, հը՞։ Երկիրն այնքա՜ն լայնատարած է ու այնքա՜ն գեղեցիկ։ «Հենց որ այս զրահը դեն գցեմ, անմիջապես կթեթևանամ»,- մտածում էր Կրիան։ «Հենց որ այդ զրահը դեն գցի, անմիջապես ես դրան կուտեմ»,- մտածում էր Աղվեսը` ստորագրելով թռչող կրիաների հերթական գովազդի վճարաթերթիկը։ Մի գեղեցիկ առավոտ, երբ երկինքը, ինչպես երբեք, անսահման էր թվում, Կրիան իր առաջին ու վերջին քայլն արեց` պաշտպանական համակարգից ազատվելու ճանապարհին։
Կրիան չգիտեր ու երբեք այլևս չի իմանա, որ տեղեկատվական պատերազմը թշնամու կողմից համակարգված քարոզչություն է, որ նպատակ ունի ապացուցելու հակառակորդին պաշտպանական զրահի ավելորդությունն ու նրանից հրաժարվելու նպատակահարմարությունը։ Որքան լուրջ ենք զբաղվում տեղեկատվական անվտանգության ծրագրերի մշակմամբ, այնքան մեծանում է վստահությունը, որ մեր Հայաստանը հենց այն «կրիան» է, որին ամեն տեսակի «աղվեսներ» բացահայտորեն առաջարկում են սև խոռոչներով ու մշուշապատ ծրագրային ապահովություն։ Զանազան գործակալություններ, հիմնադրամներ և անգամ ֆիզիկական անձինք, համաշխարհային միասնական տեղեկատվական համակարգում Հայաստանը ներգրավելու առանձնակի «մտահոգությամբ», աներևակայելի խոշոր միջոցներ են հատկացնում նախ և առաջ մեր պետական կառույցները, գիտահետազոտական և ուսումնական հաստատությունները համացանցին միացնելու համար։ Գործառական (օպերացիոն) համակարգերը, որ այսօր մեզանում տեղադրվում են հազարավոր համակարգիչների վրա, ունեն նախնական ծածկանիշեր, որոնք հայտնի են միայն դրանք մշակող արտասահմանյան ֆիրմաներին, բացառված չէ նաև` այդ ֆիրմաների մասնագետների միայն շատ նեղ շրջանակի։ Չէ՞ որ ոչ մի տեղ ու երբեք (աննշան բացառությամբ) չի քննարկվել «գաղափարախոսական» մակարդակում համացանցի անվտանգության հարցը։ Չէ՞ որ դեռ «Windows-98»-ի ի հայտ գալուց ի վեր հենց գաղափարախոսական կողմը դարձավ առավել հետաքր-քրական։ Այդ «Windows»-ը, ըստ իս, ուներ սկզբունքային նոր հնարավորություններ։ Յուրաքանչյուր անհատական համակարգչի առանձին պատճեն, համակարգին միանալու պահին, դառնում է միասնական ու համընդգրկուն Microsoft-ի մասնիկը։ Ամենաանվնաս կամ նույնիսկ աննշան կողմնակի հետևանքը «Windows»-ի դրայվերների (գործարկիչների) ինքնավար նորացումն է։ Իսկ գլխավորն այն է, որ համացանցին միանալու պահին ցանկացած համակարգչի կոշտ սկավառակի, փաստորեն, ամբողջ բովանդակությունը (պարունակությունը) հասանելի է դառնում Microsoft-ին։ Այլևս ոչ մի կաշկանդող խոչընդոտ չկա։ Բոլոր արձանագրությունները, այդ թվում TCP-IP-ն, ստեղծվել են միևնույն ֆիրմայի կողմից։ Փաստորեն, արդեն կարևոր չէ TCP/IP, թե՞ XXX/XX արձանագրությունն է օգտագործվել համացանցին միանալու համար։ Կարևորն այն է, որ այդ արձանագրությունն իրացրել է մեկ ֆիրմա։ Բոլոր ծածկագրերը պահպանվում են մեկ համընդգրկուն գործառական համակարգի մեջ, որի մասերը տեղակայված են «Windows» ունեցող յուրաքանչյուր անհատական համակարգչում, իսկ գլխավոր մասը` ցանկացած համակարգիչ մուտքի անսահմանափակ (իսկ ո՞վ կարող է այն սահմանափակել) իրավունք ունեցող համաշխարհային համակարգչային կարգադրիչի մոտ` ի դեմս առայժմ թվացյալ անվտանգ Բիլլ Գեյթսի, ակներևաբար` Microsoft-ի կենտրոնակայանում։
Հենց միայն սա առնվազն տագնապի ու մտահոգության տեղիք պետք է տա։ Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականում։ Տեղի է ունենում հետևյալը։ «Մեծ եղբայր» Microsoft-ը զօր ու գիշեր համացանցի միջոցով «արտագրում է» ամբողջ աշխարհի տասնյակ կամ միգուցե հարյուր միլիոնավոր համակարգիչների (ձեր անհատական համակարգիչը ևս, եթե այն «Windows» ունի) կոշտ սկավառակների պարունակությունը, «քաշում» է տեղեկությունը գործառական համակարգի վարկածի, սարքավորումների (ձայնաքարտի և տեսաքարտի, մոդեմի, կոշտ սկավառակի և այլն), համակարգչում տեղակայված ծրագրային ապահովման մասին, վերլուծում և, անհրաժեշտության դեպքում, ինքնավար կարգով, համացանցի միջոցով նորացնում է դրայվերի մասերն ու ծրագրային ապահովումը։ Սա ինքնըստինքյան նշանակում է, որ բավական է դուք միանաք համացանցին (ընդ որում, բացարձակապես կարևոր չէ, թե որ սպասարկուի (պրովայդերի) միջոցով), ձեր համակարգչի գործառական համակարգը նախ կապվում է «Մեծ եղբոր» հետ և զեկուցում նրան ձեր համակարգչի ու ծրագրային ապահովման վիճակի մասին։ Այնուհետև «Մեծ եղբոր» հրահանգներով նորացվում կամ փոխվում են ֆայլերը։ Ընդ որում, այս ամենը տեղի է ունենում հետնապատկերում, մեզ համար աննկատելի։ Եվ սա ֆանտաստիկա չէ, այլ մերօրյա իրողություն։ Շատերը կասեն, թե նման համակարգը շատ հարմար է ինչպես Microsoft-ի, այնպես էլ վերջնական օգտվողի համար։ Բայց բարի մտադրություններով է ցողված նաև դժոխքի ճամփան... Հավանաբար, նախ և առաջ Microsoft-ն օգտվում է համացանցի միջոցով համակարգիչների համընդգրկուն վերահսկողությունից։ Բացվում են նաև այլ հոյակապ հնարավորություններ։ Ընդ որում, նպատակները կարող են լինել ինչպես ազնիվ, այնպես էլ հանցավոր։ Կարևորը Համաշխարհային տեղեկատվական ծրագրային կայսրության (ՀՏԾԿ) ստեղծման բուն փաստն է։ Իսկ ո՞րն է ելքը։ Ինչպե՞ս կարելի է համակարգչային անվտանգության համակարգը պահել պատշաճ մակարդակի վրա։ Կարծում եմ` համակարգչային աշխատատեղերում, որոնք նախատեսված են միայն սկզբնական բաց ծածկանիշերով (տեքստերով) գործառական համակարգի պատասխանատու աշխատանքների համար, մասնագետները կարող են համոզվել, որ բուն գործառական համակարգում, այսպես կոչված, քողարկված սարքեր` «տրոյական ձիեր», «տեղեկատվական ռումբեր», «էլեկտրոնային լրտեսներ» չկան։ Իսկ հետո՞։ Իսկ հետո համակարգչային անվտանգությունը կարելի է ապահովել` հենվելով հայրենական մշակումների վրա, քանի որ ծրագրային ապահովումը արտադրանքն է` գումարած այն մշակողը։ Իսկ ի՞նչ չափով կարելի է հենվել այն պնդումների վրա, թե ծրագիրն ամենևին էլ «տրոյական ձիեր» չի պարունակում։ «Ըստ իս` հենվելով այն մարդկանց վրա, ովքեր գրել են այդ ծրագիրը»,- 1983-ին ասել է Թյուրինգի մրցանակի դափնեկիր Կ. Թոմփսոնը։
Ամեն դեպքում, եթե խոսքը վնասակար միացումների (տեղեկատվական պատերազմի ամերիկյան տերմինաբանությամբ այն կոչվում է «ծրագրային էջանիշ») առկայության մասին է, այդ արգասիքը պետք է ստուգեն նրանք, ովքեր այն մշակել են։ Եթե այն կազմակերպությունը, որի ծրագրային ապահովումը նախատեսվում է օգտագործել, չի կարող վերահսկվել պետական կառույցների կողմից, այստեղ անհրաժեշտ է անմիջապես վերջակետ դնել և դատարկ հավաստագրմամբ չզբաղվել, որը նյութական ու մտավոր լուրջ միջոցներ է պահանջում։
Ցավոք, լրագրային հրապարակման շրջանակները խիստ նեղ են, ուստի ես միայն ակնարկեցի այն գործընթացները, որոնք այսօր տեղի են ունենում տեղեկատվական անվտանգության ոլորտում, և առաջադրեցի մի հարց, որը պետք է շարժի ընթերցողի հետաքրքրությունը, նրան դրդի մտորելու խնդրի շուրջ, գուցե և` բանավեճի մակարդակով։ ՈՒզում եմ հուսալ, որ այն ընթերցողները, ովքեր մինչև վերջ համբերությամբ կարդացին այս հոդվածը, ցանկություն կունենան նաև սեփական մտորումները շարադրելու խնդրի առնչությամբ։ Ինչպես ասվում է հին ու բարի մանկական հեքիաթում` Տորտիլա կրիան շատ իմաստուն էր և հոգատարությամբ պահպանում էր դռան ոսկե բանալին, որի հետևում...
Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ