12.04.2023|
23:24
Մենք հիշում ենք մարտ ամիսը Վրաստանում՝ լայնածավալ բողոքի ցույցերի ժամանակ։ Ժողովրդի վրդովմունքի պատճառ է դարձել Վրաստանի խորհրդարան ներկայացված օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծը։ Այս օրինագիծը նախատեսում է օտարերկրյա պետությունների շահերի լոբբիստներ հանդես եկող և դրսից գումարներ ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների պարտադիր գրանցում։ Իր հիմքում այս օրենքը թույլ է տալիս պաշտպանել պետությունը արտաքին միջամտությունից և կենսական նշանակություն ունի ցանկացած ինքնիշխան ազգի համար: Նմանատիպ պրակտիկա օրենսդրական մակարդակով կիրառվում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում և մի շարք այլ երկրներում։ Հատկանշական է, որ ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ընդունվել է դեռ անցյալ դարի հեռավոր 30-ականներին։